Thursday, 16 05 2024
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել

Պատմության «երկսայրի սուրը»

Պատմության դասագրքերի հետ կապված բանավեճ է սկսվել: Ասում են՝ «սորոսական իշխանությունը մեզ փորձում է կտրել արմատներից»: Ի՞նչ արմատներ նկատի ունեն: Վերցնենք մի բնորոշ փաստ՝ Իսրայել Օրիի պարսկական ուղեւորությունը, որ նա իրականացրել է 1708-1709 թվականներին: Ըստ իշխող պատմագիտական տեսակետի, նա Պարսկաստան է մեկնել որպես մի կողմից Հռոմի պապի պատվիրակ, մյուս կողմից՝ Ռուսաստանի Պետրոս Մեծ կայսեր դիվանագիտական պատվիրակության ղեկավար, հանդիպել է Պարսից շահին, վերադարձել Կովկաս, ապա Աղվանից Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի հետ ուղեւորվել Ռուսաստան, բայց 1711 թվականին Աստրախանում «մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել»:

Պատկերացնենք, որ ուսուցիչը ոգեւորված խոսում է Հայաստանի ազատագրման Օրիի ծրագրի մասին, պատմում, որ նա եվրոպական երկրներում է եղել, օժանդակություն չի ստացել, անցել է Ռուսաստան, որտեղ նրան ընդունել են սիրով, շնորհել գնդապետի կոչում, շքախմբով, զինված ջոկատով գործուղել Պարսկաստան, բայց նրա մահը պատճառ է դարձել, որ ծրագիրը մնա անկատար: Իսկ եթե մի ուշիմ աշակերտ-աշակերտուհի հարցնի, թե Օրին եւ մյուսներն ինչու՞ էին ձգտում, որ Հայաստանը Պարսկաստանից անցնի Ռուսաստանի տիրապետությանը, տարբերությունը ո՞րն է,-ուսուցիչն ի՞նչ է պատասխանելու:

Ասելու՞ է՝ Ռուսաստանը՝ քրիստոնյա, Պարսկաստանը իսլամադավան երկիր էր: Հետո՞: Այսօրվա Իսլամական հանրապետությունում ոչ ավելի, քան հարյուր հազար հայ է ապրում, բայց խորհրդարանում նրանց երկու մանդատ է ամրագրված, իսկ երկու կամ մեկուկես միլիոն ռուսաստանաբնակ հայերը նման արտոնություն չունեն: Ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի կես միլիոն կամ ԱՄՆ-ի մեկ միլիոնից ավելի հայերը:

Իրանի դպրոցներում այդ երկրի պատմություն սովորող աշակերտներին Իսրայել Օրիի մասին որեւէ բան ասու՞մ են: Հազիվ թե: Բայց, կարծում եմ, անպայման ուսուցանում են 18-րդ դարասկզբի ռուս-պարսկական, թուրք-պարսկական եւ ռուս-թուրքական ռազմա-տնտեսական մրցակցության պատմությունը: Մենք դա ներկայացնու՞մ ենք: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Մենք չենք զորում ասել, որ եթե Պետրոս Մեծն ունենար հայերին պարսից լծից ազատելու, հայկական պետականություն ստեղծելու նպատակադրվածություն, ապա Իսրայել Օրիի «մութ հանգամանքներում հանկարծամահությունը» չպետք է կասեցներ, չէր կարող կասեցնել դրա իրագործումը:

Մենք չենք զորում ասել, որ Օրիի «հանկարծամահությունի» մեկ տասնամյակ անց Պետրոս Մեծը նախաձեռնել է պարսկական արշավանք եւ գրավել Կասպից ծովի արեւմտյան ափամերձ տարածքները: Չենք համարձակվում զուգահեռել, որ միաժամանակ Պարսկաստանը ենթարկվել է նաեւ Օսմանյան կայսրության հարձակմանը, թուրքերն էլ գրավել են այդ երկրի հյուսիսային շրջանները: Արդյունքում Ռուսաստանը եւ Թուրքիան 1724թ. Կոստանդնուպոլսի պայմանագիր ենք կնքել եւ բաժանել պարսկապատկան տարածքները:

Թուրքերը գրավել են Երեւանը, ճնշել Սյունիքի եւ Արցախի ապստամբությունը, հպատակեցրել ժողովրդին, իսկ առաջնորդների մի մասը զոհվել է, Եսայի Հասան-Ջալալյանը՝ մահացել, մյուսները թողել-քաշվել են Ռուսաստան: Առաջիկա հունիսին լրանում է ռուս-թուրքական առաջին պայմանագրի 300-րդ տարին: Արցախում հայ չկա: Արեւելյան Անդրկովկասում քրիստոնեական քաղաքակրթությունը վերանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում