Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Անկախության խորհուրդը

Անկախության օրը կարևորագույն տոն է ցանկացած քաղաքացու համար: Միաժամանակ, այս տոնը նաև խորհելու առիթներ է տալիս: Ներկայիս Հայաստանը մի երկիր է, որտեղ համազգեստավոր ավազակները քաղաքացիներին կարող են ծեծի ենթարկել կամ ազատազրկել` սեփական երկրի դրոշը, այն է` անկախության խորհրդանիշերից մեկը բարձրացնելու համար: Դա բոլորովին զարմանալի չէ, քանի որ արդեն մեկ տասնամյակից ավելի երկրի բարձրագույն իշխանավորներն այն տեսակի մարդիկ են, ում համար կարևոր է իշխանություն ունենալը և այն նյութապես շահագործելը, իսկ ինչպիսի երկրում` բացարձակապես կարևոր չէ: Նրանց կարիերայի սկզբում կաբինետներում խորհրդային Ադրբեջանի դրոշներ են կախված եղել, այժմ էլ եռագույնն իրենց համար պարզապես դեկորի մի ձևական դետալ է. հարմար առիթ լիներ` այն մեկ այլ, ոչ հայկական եռագույնով կփոխարինեին: Այնպես որ, պետք չէ զարմանալ, երբ Հայաստանի Հանրապետության դրոշն անարգվում է. գտնվելով զավթիչների հեռացումը պահանջողների ձեռքերում` այն դիտվում է որպես սպառնալիք: Այնպես որ, ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, ԵԱՀԿ-ին, այլ կառույցների անդամակցելն ինքնըստինքյան անկախ լինել չի նշանակում: Անկախությունը պետք է վերանվաճվի` զավթողական ավազակապետական համակարգի ոչնչացմամբ:

Մյուս կողմից` պետք է նշել, որ ժամանակակից աշխարհում պետական ինքնիշխանությունը չի ենթադրում, որ որևէ երկրի ղեկավարներ իրավասու են սահմանափակել քաղաքացիական իրավունքները և բռնանալ քաղաքացիների կամքի նկատմամբ. այսպես` ՄԱԿ-ին անդամակցելը պահանջում է ենթարկվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պահանջներին, ԵԽ-ին անդամակցելը նույնպես մի շարք պարտավորություններ է ենթադրում, այդ թվում` պետությունը պետք է ճանաչի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը: Ժամանակակից ժողովրդավարության հատկանիշներից է այն, որ պետությունները համաձայնվում են որոշ չափով ետ կանգնել բացարձակ ինքնիշխանությունից. դա մասնավորապես վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող գործառույթներին: Ակնհայտ է, որ «Ա1+»-ին եթեր չտրամադրելու համար զավեշտական մի օրինագիծ ստեղծելը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև ստանձնած միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգանքի բացակայության նշան է: Հատկանշական է, որ պետական ինքնիշխանության սկզբունքի բացարձակացման, հետևաբար նաև անվերահսկելիության են ձգտում այնպիսի պետություններ, որոնցում ամեն ինչ ստորադասված է իշխող վարչախմբի կորպորատիվ շահերին, որտեղ ծաղկում է կոռուպցիան, ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները` ներառյալ կյանքի իրավունքը, պետական ռեկետն իշխանության գործունեության գլխավոր սկզբունքն է, և չկա որևէ բարձրագույն պետական պաշտոնյա, որ սեփական բիզնես կամ խոշոր սեփականություն չունենա:

Իհարկե, Հայաստանը միակ այդպիսի երկիրը չէ, ու բավական է նշել այդպիսի մի քանի երկրների անուններ` համոզվելու համար, թե որտեղ ենք հայտնվել տասնամյա ավազակապետության պայմաններում: Նման երկրների շարքում են, բացի Հայաստանից, Նիգերիան, Սիեռա Լեոնեն, և մի շարք աֆրիկյան երկրներ, Վենեսուելան, Մյանման, ու նաև մեկ եվրոպական երկիր` կովկասյան լեռնաշղթայից այն կողմ: Թվարկված երկրներին բնորոշ է խանական պետական համակարգը, և հատկանշական է այն, որ կառավարողները նման են օկուպացիոն բանակի, մասնավորապես` շահագրգռված չեն ստեղծագործական նախաձեռնությունների իրականացմամբ և տնտեսական աճով, այլ պարզապես ձգտում են յուրացնել առկա բոլոր ռեսուրսները` այդ թվում բացահայտ կերպով զավթելով սեփականությունը (նաև` օտարերկրյա ներդրողներից), չարաշահելով բնական հարստությունները, թալանելով պետական բյուջեի միջոցներն ու օտարերկրյա վարկերը: Այսօրինակ պետությունների ժողովրդավարացումը մահացու է նրանց իշխող վարչակարգերի համար, ահա ինչու նրանք անհաշտ պայքար են մղում «նեոկոլոնիալիզմի» կամ «ամերիկյան իմպերիալիզմի» դեմ, կամ էլ հանուն «ինքնիշխան ժողովրդավարության»:

Հայաստանում էլ վերջին տասնամյակի ընթացքում իրավունքների ամենօրյա ոտնահարումները և ազգային հարստության անխնա թալանն ուղեկցվել են «ազգային ինքնության», «ազգային արժեքների» մասին ճամարտակություններով, ինչի արդյունքում այդ կարևոր հասկացություններն իմաստազրվել ու գռեհկացվել են: Անկախության տարեդարձն առիթ է` ևս մեկ անգամ նշելու, որ ազգային ինքնության իրական կրողներն ազատությունը և քաղաքացիական իրավունքները վերանվաճելու համար պայքարող քաղաքացիներն են. իսկ կիսագրագետ պարտկոմի, մուլտիպլիկատորի, հանրապետականների ու դաշնակների իմացած «ազգային ինքնությունը» պետք է դեն նետվի:

Վերջապես, անդրադառնանք պետական ինքնիշխանության և անվտանգության ապահովման տնտեսական բաղադրիչին: Ակնհայտ է, որ մեկուսացված և բնատնտեսությամբ ապրող որոշ ցեղախմբերի բացառությամբ` պետությունները կախվածություն ունեն միմյանցից. առանց արդյունավետ տնտեսական կապերի և փոխադարձ շահերի այժմ անհնար է ապահովել լիարժեք պետական ինքնիշխանություն և անվտանգություն, ինչը նկատելի է Հայաստանի դեպքում: Այսպես. Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, Եվրոպայից ու ԱՄՆ-ից դրամական փոխանցումներից, և ներկայիս միջազգային տնտեսական ճգնաժամը մեզ համար լուրջ խնդիրներ է հարուցելու:

Մյուս կողմից, մեկուսացված լինելով տարածաշրջանային կոմունիկացիաներից, Հայաստանը կախված է Վրաստանից, և վերջերս ականատեսն էինք այն բանի, թե երկու այլ պետությունների միջև կարճատև պատերազմական գործողությունների պատճառով Հայաստանն ինչպես հայտնվեց վառելիքի և սննդի դեֆիցիտի պայմաններում: Այս օրինակներն ապացուցում են, որ անկախությունը, պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը լիարժեք են միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն նաև լիարժեք տնտեսական կապեր: Սա կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Հայաստանին անհրաժեշտ է, որպեսզի այլ երկրներ շահագրգռված լինեն իր կոմունիկացիաների անխափան աշխատանքով, ինչ-որ իմաստով կախված լինեն Հայաստանից: Այս խնդիրը լուծելու համար Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն. սա է անկախության քսանամյա և զարթոնքի եռամյա տարեդարձի խորհուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում