Սեպտեմբերի 16-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի և Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Մարի Ֆլորեսը ստորագրեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես նշվեց, որ կրթության, մշակույթի, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցությանբավականաչափ նախադրյալներ: