Sunday, 07 06 2026
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար

Վարչապետ Փաշինյանի տարօրինակ առաջարկը

«Բիզնեսն այսօր, որ բողոքում է, ամենաշատ տեղական ինքնակառավարման մարմիններից է բողոքում: Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են որևէ հարցի լուծում, թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը», փետրվարի -ին տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ նշել է, որ պետք է գնալ կառավարման համակարգում հնարավորինս շատ ներկայացուցչականություն ապահովելու ճանապարհով, հնարավորինս շատ շերտեր ներգրավելու ճանապարհով, որպես ժողովրդավարության հավաստիք:

Նախ, պետք է նկատել, որ ժողովրդավարական կառավարման վերաբերյալ բավականին տարօրինակ պատկերացում է: Ժողովրդավարությունն, այո՝ ներկայացուցչականությունն է, ներառականությունը, բայց ոչ թե քանակի, այլ հասարակության եւ կառավարման համակարգերի հաղորդակցության, թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների, եւ իհարկե՝ ընտրական ազատությունների շնորհիվ: Այլ կերպ ասած, ներկայացուցչականություն եւ ներառականություն ոչ թե կառավարման համակարգում մասնակիցների քանակի ավելացման, այլ՝ ինստիտուցիոնալ մեխանիզմների ձեւավորման, որոնք կապահովեն ընտրության միջոցով ներկայացուցչականություն եւ վերահսկողական մեխանիզմների միջոցով՝ ներառական լեգիտիմություն:

Երբ այդ մեխանիզմները չկան, երբ չկա այդ մեխանիզմները ձեւավորելու կամք եւ կարողություն, զուտ ֆիզիկական ներառականության եւ ներկայացուցչականության ընդլայնումը պարունակում է բավականին հնարամիտ մի այլ համատեքստ՝ մեծացնել կառավարման տվյալ համակարգի պահպանությամբ շահագրգռված անձանց եւ խմբերի քանակը, այդ կերպ մեծացնելով տվյալ կառավարման համակարգի վերարտադրության հարցում շահագրգռված քաղաքացիների, հանրային խմբերի քանակը: Ըստ էության, նույն այդ տրամաբանությունը կիրառում էր կառավարման նախկին համակարգը, պարզապես հիմնական մեխանիզմները դեռեւս ստվերային էին: Իհարկե այն, որ այժմ դրանք միտված են այսպես ասած առավել «պաշտոնականացվելու», դա առաջընթաց է, սակայն խիստ պայմանական եւ հարաբերական:

Ի վերջո, ի՞նչ է առաջարկում վարչապետ Փաշինյանը բիզնեսին, հորդորելով ընդգրկվել ավագանիներում, այն դեպքում, երբ անգամ օրենսդրորեն սահմանված է այդ ինստիտուտի ձեւավորման քաղաքական հանգամանքը: Փաստացի, կառավարության ղեկավարը բիզնեսին առաջարկում է ուղիղ ձեւով սերտաճել քաղաքականությանը, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ հայտնվել ՏԻՄ ավագանիներում, կառավարման համակարգերում: Անկասկած է, որ բիզնեսը եւ քաղաքականությունը չեն կարող չհարաբերվել, բայց հենց այդ հարաբերության ժողովրդավարականության համար պահանջվում է ինստիտուցիոբալ զանազանումը, այդ հարաբերությունից բխող կոռուպցիոն ռիսկերը կառավարելու եւ հանցավոր սերտաճում թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում