Thursday, 16 05 2024
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Ադրբեջանական Կենտրոնը դատապարտել է Ալիեւի օրինազանցությունը

Բաքվում գործող «Ընտրությունների դիտարկման եւ ժողովրդավարական ուսումնասիրությունների» կենտրոնը նախագահական արտահերթ ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույց է հրապարակել եւ դրանք գնահատել ոչ մրցակցային, ոչ թափանցիկ, ոչ արդար: Ուշագրավ է, որ քվեարկության կարգի խախտումների շարքում առաջին տեղում ընդգծված է «ընտրացուցակներում չներառնված անձանց քվեաթերթիկի տրամադրումը»: Արդյոք դա վերաբերու՞մ է նաեւ Իլհամ Ալիեւին, նրա ընտանիքի եւ շքախմբի անդամներին, ուղեկցող անձանց, լրագրողներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին եւ առհասարակ ավելի քան երկու հազար անձանց, որ քվեարկել են Ստեփանակերտում:

Այդ մարդիկ Ստեփանակերտում հաշվառում չունեն: Եւ եթե անգամ ընդունենք, որ ԿԸՀ-ն կարող էր Արցախի օկուպացված մայրաքաղաքում «ընտրատեղամաս» ստեղծել, միեւնույն է՝ Իլհամ Ալիեւի հավաքագրած ընտրողները քվեաթերթիկ ստացել եւ իրենց դիրքորոշումն արտահայտել են օրենքի կոպիտ խախտմամբ: Ադրբեջանական Կենտրոնն, այսպիսով, նաեւ այդ խախտումն է արձանագրել, ինչպես նաեւ քվեարկության համար անհրաժեշտ պայմանների, այսինքն՝ քվեախցիկների տեղադրման, բացակայությունը: Նշված է նաեւ ընտրողներին «հատուկ տրանսպորտային միջոցներով զանգվածաբար ընտրատեղամաս տանելու» փաստը:

Ալիեւը Բաքվից Ստեփանակերտ է հասել ընտանիքի անդամների հետ: Նրան, բնականաբար, ուղեկցել են անվտանգության ծառայության, արարողակարգի, նախագահի աշխատակազմի տասնյակ ներկայացուցիչներ, որ օգտվել են պետական փոխադրամիջոցներից: Նույն կարգով է ապահովվել լրագրողների եւ «դիտորդների» ու exit-pol իրականացնող տեղական եւ «ամերիկյան» կազմակերպության ներկայությունը: Կենտրոնը նշում է նաեւ մեկ անձի կողմից մի քանի անգամ քվեարկելու խախտումը: Բաքուն «քվեարկություն» է բեմադրել ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարական նստավայր՝ Իվանյան համայնքում:

Դա այն դեպքում, երբ ԿԸՀ որոշմամբ Արցախի տարածքում ստեղծված էր միայն մեկ՝ Ստեփանակերտի «ընտրատեղամաս»: Ադրբեջանական կենտրոնի միջանկյալ զեկույցում, իհարկե, այս ընտրախախտումներն առանձնացված չեն, երեւույթները եւ գնահատականներն ընդհանրական են: Այդ Կենտրոնի վերաբերյալ քվեարկությունից մեկ օր առաջ իշխանամերձ մամուլը գրել էր, որ «անհայտ հովանավորից 150 հազար մանաթ է ստացել, որպեսզի ընտրատեղամասեր գործուղի իր ներկայացուցիչներին՝ հրահրելու ընտրախախտումներ, տեսա-լուսանկարահանելու եւ լայնորեն տարածելու համար»:

Փետրվարի 7-ին բազմաթիվ լրագրողներ ընտրատեղամասերից բռնությամբ հեռացվել են: Բաքվում բոլոր տեղամասերը զրկվել են համացանցային կապից, դադարեցվել է հեռախոսային հավելվածների հասանելիությունը: Հարյուրավոր լրագրողներ բողոքել են, որ տեղամասերում խախտումների նկարահանումները «հնարավոր չէ հասցնել խմբագրությանը»: Արգելափակվել են անգամ ձայնային հաղորդագրությունները: «Թուրան» գործակալության խմբագրականը ենթադրում է, որ մոտակա օրերին «Ընտրությունների դիտարկման եւ ժողովրդավարական ուսումնասիրությունների» կենտրոնի տնօրեն Անար Մամդելին «կձերբակալվի»:

Մեծ է հավանականությունը, որ բռնությունների ալիքն, իրոք, կծավալվի: Կենտրոնը, սակայն, հասցրել է նախնական զեկույցը հասանելի դարձնել գոնե ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցներին: Զուգահեռաբար կարճ հայտարարություն է տարածել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը, որով ընդունվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի նախնական եզրակացությունը՝ արտահերթ նախագահական ընտրությունները մրցակցային չէին, Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել երկրի սահմանադրության եւ օրենքի պահանջները եւ իրենց միջազգային պարտավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում