Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր։

Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի շրջանակները, արդյունքները և առաջիկա անելիքները, շեշտելով, որ կրթության, մշակույթի, տուրիզմի, առողջապահության ոլորտներում երկար տարիներ կողմերի ջանքերով իրականացվել են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, իսկ տևական համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության։ Փոխադարձ այցերին գումարվել են նաև հեռավար կարգով քննարկումները, որոնց ընթացքում առաջ են քաշվում ծրագրային նոր նախագծեր, համագործակցային նոր ուղղություններ։

«Ֆրանսիան իր անկեղծ բարեկամությունն ու օժանդակությունը Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի բնակչության հանդեպ ապացուցել է ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլ նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում, ինչպես անվտանգային, քաղաքական, տնտեսական, այնպես էլ՝ հումանիտար աջակցության ոլորտներում, ինչի համար հայտնում ենք մեր ջերմ երախտագիտությունը։ Եվ հիմա էլ շարունակվում է նույն համագործակցությունն ու օժանդակությունը, բարեկամական անկեղծ վերաբերմունքը, որն առավել արտահայտվում է մեր մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ու Լեռնային Ղարաբաղից 2022 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ընտանիքներին սատար կանգնելու, բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերելու տեսքով»,-ասաց Կարեն Սարգսյանը։

Իր հերթին Օլիվիե Դըկոտինյին ևս բարձր գնահատեց Գեղարքունիք-Իզեր համագործակցության արդյունքներն ու ձեռք բերված անքակտելի բարեկամությունը՝ կարևորելով տնտեսական ու մշակութային կապերի հետագա ընդլայնումն ու նոր ծրագրերի իրականացումը։ «Մենք պատրաստ ենք համագործակցել նաև մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ու այլ ոլորտներում, աջակցություն ցուցաբերել կենսական նշանակության շատ ծրագրերում, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերի ամրապնդմանն ու զարգացմանը»,-ասաց դեսպանը։

Գեղարքունիքի մարզպետը խոսեց ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզում ներդրված ու ներդրվելիք այն ծրագրերի մասին, որոնց շնորհիվ վերջին տարիներին աննախադեպ զարգացում են ապրել մարզի գրեթե բոլոր բնակավայրերը։ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ այժմ Մարտունի համայնքի Ծովինար գյուղում Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի բուժամբուլատորիայի շենքը, որի աշխատանքները ավարտի կհասցվեն 2024 թվականի ապրիլի կեսերին։

Օլիվիե Դըկոտինյին խոստացավ՝ Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ բացել հիմնանորոգված բուժամբուլատորիան, միաժամանակ աջակցություն ցուցաբերել այն բոլոր խնդիրներում, որի անհրաժեշտությունը կառաջանա։

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը դեսպանին նվիրեց Սևանավանքը պատկերող կտավը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում