Սիրիայում հակակառավարական ցույցերը ցրելու ժամանակ սպանվել է 12 մարդ: Ինչպես հայտնում է Mignews-ը, հղում անելով սիրիացի իրավապաշտպանների խոսքերին, բախումները գրանցվել են մզկիթներում` ուրբաթօրյա աղոթքից հետո:
Բախումները գրանցվել են Հոմասում և Համայում, Դամասկոսի արվարձաններից մեկում սպանվել է 12-ամյա մի երեխա: Միաժամանակ ռազմական գործողություններ են տեղի ունենում Թուրքիայի հետ սահմանակից Ջաբալ Ալ-Զավիա շրջանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա կրակ էին բացել Սիրիայի անվտանգության ծառայության աշխատակիցները:










































