ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդին այդ երկիրը ներկայացնելու իրավունք տալու մասին բանաձևը: Բանաձևին կողմ են քվեարկել 114 երկրներ, 17-ը դեմ են եղել, իսկ 15-ը ձեռնպահ են մնացել:
Ինչպես նշում է BBC-ն, Լատինական Ամերիկայի երկրները դեմ են արտահայտվել այն առաջարկությանը, որ Ազգային անցումային խորհուրդը ՄԱԿ-ում Լիբիան ներկայացնի, իսկ աֆրիկյան մի շարք երկրներ առաջարկել են հետաձգել բանաձևի քվեարկությունը:
Միաժամանակ` Լիբիայում մարտերը շարունակվում են: Ապստամբներն այս պահին փորձում են գրավել Սիրթ և Բանի Վալիդ քաղաքները:








































