Ամերիկյան զորքերը հարված են հասցրել և ոչնչացրել հութիներին պատկանող երկու հեռակառավարվող վերջրյա սարք, որոնք հանդերձված էին պայթուցիկներով: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Փետրվարի 5-ին (Սանայի ժամանակով) ժամը մոտավորապես 15:30-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը ինքնապաշտպանական նպատակով հարված են հասցրել հութիների երկու հեռակառավարվող վերջրյա սարքերի, որոնք հանդերձված էին պայթանյութով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ զինվորականները որոշել են, որ սարքերն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի համար։








































