Tuesday, 30 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը

Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ եւ շատ հարցեր

Փետրվարի 5-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին բացի խորհրդի անդամներից, մասնակցել են նաեւ Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահը, փոխնախագահը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու մեծամասնության խմբակցության ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, : Նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունը շատ սուղ է, ըստ էության մեկ նախադասություն. Քննարկվել են օրակարգային եւ ռազմավարական նշանակության հարցեր:

Պաշտոնական հաղորդագրության ըստ էության 90 տոկոսն այն մասին է, թե ովքեր են մասնակցելլ, այլ ոչ թե՝ ինչ են քննարկել: Որո՞նք են օրակարգային, եւ որոնք՝ ռազմավարական նշանակության հարցերը: Օրինակ, կոռուպցիոն գործը, որ բավականին մեծ աղմուկ է առաջացրել Հայաստանում, շոշափելով օրինակ նաեւ ԱԽ նիստին մասնակից պաշտոնյաների ընտանեկան «տիրույթներ», օրակարգայի՞ն, թե՞ ռազմավարական դասի է, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ ԱԽ նիստից առաջ փաստորեն տեղի էր ունեցել խորհրդարանական մեծամասնության խմբակցության նիստ:

Այդ նիստից հետո հաղորդագրություն էր տարածվել, թե կարեւորվել է կոռուպցիայի դեմ պայքարն ու մասնավորապես օրենսդրությունը այդ հարցում բարելավելու անհրաժեշտությունը: Թե հատկապես ի՞նչ է ենթադրվում բարելավել ասելով, ինչի՞ց է խորհրդարանական մեծամասնությունը դժգոհ՝ չի մանրամասնվում: Հարցը տեղափոխվե՛լ է ԱԽ նիստ՝ «օրակարգային»-ի կամ «ռազմավարական»-ի շրջանակում: Իսկ, դրանցից ո՞ր «դասի» հարց է դիտվել հունվարի 1-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմմանին տեղի ունեցած հանդիպումը, սահմանազատման եւ սահմանագծման հարցերի հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի: Այդ հանդիպումից հետո արդեն գրեթե մեկ շաբաթ է պահպանվում է լռություն, չի եղել բովանդակության մասին նույնիսկ մեկ նախադասություն պարունակող պաշտոնական հաղորդագրություն, միայն ասել են՝ սկսվել է, շարունակվում է, ավարտվել է:

Հանդիպմանը միայն սուրճ կամ թե՞յ են խմել, թե՞ քննարկվել են այնպիսի հարցեր, որոնք առ այսօր խնամքով պահվում են հանրային ականջից: Ընդ որում, ուշագրավ է այն, որ այդ հանդիպման վերաբերյալ որեւէ ուշադրություն գրավող արտահոսք չի եղել նաեւ ադրբեջանական կողմից: Սա թերեւս, կամ՝ ոչինչ չլինելու, կամ շատ էական բաներ եղած լինելու մասին է: Իսկ Հայաստանի Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցերը, այն «դիսկուրսի» շրջանակում, որ բացել է Նիկոլ Փաշինյանը, ԱԽ փետրվարի -ի նիստում քննարկվե՞լ են, եւ դարձյալ՝ ի՞նչ կարգավիճակով, օրակարգայի՞ն, թե՞ ռազմավարական: Վաղը՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրության քվեարկության օրն է: Փետրվարի 5-ին տեղի ունեցած Հայաստանի ԱԽ նիստի ուշադրության կենտրոնում դրա հետ կապված հարց եղե՞լ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում