Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

ԱՄԷ դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ողջունել է համաշխարհային միասնությունը՝ Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ

Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ Հայաստանում ԱՄԷ-ի դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ի սրտե շնորհավորել է մարդկանց ամբողջ աշխարհում՝ ընդգծելով, որ այս օրն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ընդգծում է տարբեր համայնքների միջև միասնության, փոխըմբռնման և համագործակցության խթանման կարևորությունը:

Դեսպանը հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև՝ փետրվարի 4-ը Մարդկային եղբայրության միջազգային օր հռչակելու մասին՝ հրավիրելով բոլոր անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին ամեն տարի նշել այդ օրը:

«Մարդկային եղբայրության միջազգային օրը ոգեկոչվել է աշխարհի երկու մեծ կրոնական առաջնորդների՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Մեծ Իմամ Ալ-Ազհար Ահմեդ Ալ-Թայեբի կողմից
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում 2019 թվականի փետրվարի 4-ին Մարդկային եղբայրության մասին պատմական փաստաթղթի ստորագրմամբ»,- հայտնել է դեսպանը՝ հավելելով, որ օրը միջկրոնական և միջմշակութային երկխոսության, հանդուրժողականության, կարեկցանքի ու համերաշխության ամենամյա տոն է։ Սա նաև կոչ է Մարդկային եղբայրության մասին փաստաթղթում ուրվագծված արժեքները գործի դնելու, ավելի խաղաղ աշխարհ կառուցելու համար:

«Մենք կարծում ենք, որ Մարդկային եղբայրության մասին փաստաթղթի արժեքներն առանցքային են խաղաղության հաստատման համար բոլոր մակարդակներում՝ անհատների, կազմակերպությունների, ազգերի և նույնիսկ մարդկության ու շրջակա միջավայրի միջև», – ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Մարդկային եղբայրության միջազգային օրը նպատակ ունի հանրային ուշադրությունը հրավիրել պատմական փաստաթղթի ստորագրման հերթական տարեդարձի վրա:

Դեսպանը նշել է, որ Մարդկային եղբայրության միջազգային օրն այն առանցքային նախաձեռնություններից է, որը վերահսկվում է Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի կողմից, որն իր հերթին մարմնավորում է մարդկային եղբայրության սկզբունքներն ու ներկայացնում դրանք՝ որպես վառ գործնական օրինակներ։ Կոմիտեն անկախ կազմակերպություն է, որը ստեղծվել է՝ խթանելու մարդկային եղբայրության արժեքներն ամբողջ աշխարհի համայնքներում և իրականացնելու Մարդկային եղբայրության մասին փաստաթղթի ձգտումները:

«Մեր առաքելության միջոցով մենք նախատեսում ենք ունենալ սրտաբաց համայնքների աշխարհ, որտեղ բոլոր խավերի մարդիկ միասին ապրում են ներդաշնակորեն՝ որպես մեկ մարդկային ընտանիք: Մենք հավատում ենք, որ մարդկային եղբայրության արժեքները համամարդկային են: Նրանք ուժ ունեն և կարող են ներդաշնակություն ստեղծել աշխարհի մարդկանց միջև՝ չպահանջելով միօրինակություն։ Մենք նվիրված ենք ամբողջ աշխարհում այդ արժեքների առաջխաղացման ու պահպանման գործին: Հավատում ենք, որ այս արժեքներն են հանդիսանում խաղաղ գոյակցության ստեղծման բանալին անհատների և ազգերի միջև՝ անկախ դավանանքից, ռասայից կամ կրոնից»,- նշել է Ալ-Մուլլան։

Անդրադառնալով Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի նախաձեռնություններին՝ դեսպանն ընդգծել է, որ բացի միջազգային օրը նշելու նախաձեռնությունից, կոմիտեի կողմից մեկնարկել են հանդուրժողականության և մարդկային եղբայրության արժեքների տարածման այլ նախաձեռնություններ, որոնցից ամենահայտնին են Աբրահամյան Ընտանիքի Տան հիմնադրումն ու Զայեդ մրցանակաբաշխությունը:

«Աբրահամյան Ընտանիքի Տունը միջկրոնական համալիր է Աբու Դաբիում, որն առաջնորդվելով «սիրեք ձեր մերձավորին» պատգամով՝  նպատակ ունի համախմբել տարբեր դավանանքների մարդկանց և ընդհանուր հիմքի վրա սովորել միմյանցից: Աբրահամյան Ընտանիքի Տունը պատմության մեջ առաջին տարածքն է, որտեղ ներդաշնակորեն համադրվել են եկեղեցին, մզկիթը և սինագոգը: Ծառայելով որպես միջկրոնական երկխոսության հարթակ՝ Աբրահամյան Ընտանիքի Տունը պահպանում է յուրաքանչյուր կրոնի՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի եզակի բնութագրերն իրենց առանձին պաշտամունքային վայրերով», – տեղեկացրել է Ալ-Մուլլան։

Ինչ վերաբերում է մարդկային եղբայրության Զայեդ մրցանակին, դեսպանն ասաց, որ այն մեծարում է անհատներին, կազմակերպություններին և այլոց, ովքեր զբաղված են այնպիսի աշխատանքով, որը մեծ ներդրում է ունենում մարդկային եղբայրության ամրապնդման մեջ ամբողջ աշխարհում: Դա անկախ համաշխարհային մրցանակ է, որը սահմանում է մեկ միլիոն դոլար մրցանակ և կոչված է ոգեշնչել բոլոր մարդկանց, ովքեր աշխատում են իրենց համայնքներում հանուն մարդկային եղբայրության:

«Այս նախաձեռնությունների միջոցով մենք ձգտում ենք նպաստել ողջ մարդկության համար կայուն սոցիալական ներդաշնակությանը՝

• Խորացնել մարդու արժանապատվությունը պաշտպանող և միջազգային համերաշխությունը խթանող մշակույթների միջև մարդկային եղբայրության և համակեցության արժեքները:

  • Խթանել խաղաղ, արդար, հանդուրժող և սոցիալապես ներառական հասարակությունները՝ զերծ մնալով ռասիզմից, խտրականությունից և բռնությունից:

• Հզորացնել կանանց, երիտասարդությանը, խոցելի խմբերին և մարգինալացված համայնքներին, որպեսզի ոչ ոք հետ չմնա:

• Ազդել օրենսդրության, քաղաքականության և գործելակերպի վրա, որոնք նպաստում են մշակութային և կրոնական հանդուրժողականության պարտադրմանը:

• Զարգացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը, որոնք սովորեցնում են մարդկային եղբայրության արժեքները:

• Քաջալերել փորձառություններն ու այն ծրագրերի ստեղծումը, որոնք ներառում են մարդկային եղբայրության արժեքները ժամանակակից հասարակություններում:

• Աջակցել կրոնական հաստատությունների միջև համատեղ գործողություններին, ամրապնդել կրոնների դերը խաղաղության և մարդկային եղբայրության հասնելու գործում:

• Պաշտպանել Երկիր մոլորակի էկոհամակարգերը՝ կլիմայական ճգնաժամն ու էկոլոգիական դեգրադացիան համարելով որպես հրատապ բարոյական խնդիրներ, որոնք սպառնում են աշխարհի ապագային

• Խթանել գործընկերություն և սերտ համագործակցություն պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ կառույցների միջև՝ աջակցելու ընդհանուր նպատակներին»,- եզրափակել է դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում