Monday, 22 06 2026
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Թուրքիան հասկացնում է՝ ով է Բաքվում տանտերը

Ադրբեջանի պատվիրակության մանդատի մեկ տարով կասեցումից հետո Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւը Բաքվում շուտափույթ հանդիպման հրավեր է արել ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, նախկին արտգործնախարար Չավուշօղլունի: Բաքու է գործուղվել, սակայն, Ազգային մեծ ժողովի անվտանգության եւ պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Աքարը:

Տեղի է ունեցել նրա գլխավորած պատվիրակության հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ, ինչը նշանակում է, որ նա Բաքվում է որպես Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կարեւորվել է «պրոֆիլային հանձնաժողովների մակարդակով թուրքախոս պետությունների միջխորհրդարանական համագործակցությունը»: Ընդգծվել է Շուշիի հռչակագրի նշանակությունը: Ալիեւը խոսել է Ադրբեջանի զինված ուժերում բարեփոխումների մասին, երկուստեք գոհունակություն են հայտնել համատեղ զորավարժությունների անցկացման առթիվ:

Հայտնի է դարձել, որ Եվրամիությունը մտադիր է մեկուկես միլիարդ եվրո հատկացնել՝ արդիականացնելու Կենտրոնական Ասիայից Եվրոպա ապրանքաշրջանառության ենթակառացվածքները, այդ թվում՝ ղազախական Ակթաու, թուրքմենական Թուրքմենբաշի եւ Բաքվի նավահանգիստները: Տեղեկություն կա, որ Չինաստանը «տիրանում է» վրացական Անակլիա նավահանգստին: Եթե Եվրամիության եւ Չինաստանի նախագծերը կյանքի կոչվեն, ապա Թուրքիան շատ զգալի մասով դուրս կմնա Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրամիություն երկրներ ապրանքաշրջանառության լոգիստիկայից:

Ադրբեջանը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի տրանզիտի հարցում Մոսկվայի հետ քննարկումների մեջ է: Եթե Ադրբեջանը վերածվում է հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք հաղորդակցության խաչմերուկի, ապա «թուրքական աշխարհ» պրոյեկտը կորցնում է աշխարհաքաղաքական կարեւորությունը, որովհետեւ Ադրբեջանը փաստացի դադարում է կապող օղակ լինել Անատոլիայի եւ պատմական Թուրքեստանի միջեւ:

Ալիեւին նվիրած Էրդողանի կացինը, որ հանդիպման ավարտին փոխանցել է Հուլուսի Աքարը, իհարկե, առաջին ասոցացիայով ընկալվում է որպես «Հայաստանի վիզը հատելու» զենք: Ոչ ոք այդ սիմվոլիկան չի կարող անտեսել եւ չպետք է անտեսի: Այդուհանդերձ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ Восток –дело тонкое: Թուրքիան փորձում է Արեւմուտքի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսել:

Ալիեւն առերեւույթ սրում է Եվրոպայի եւ եվրոպական կառույցների հետ դիմակայությունը: ԱԺՃ առաջնորդ Քերիմլիի գնահատմամբ՝ «բացառված չէ, որ դա տակտիկական քայլ է, Ալիեւն Արեւմուտքին սպառնում է անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի ակումբին»:

Նպատակը, ըստ Քերիմլիի, այն է, որ «Եվրոպան տեղի տա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հարցում»: Փորձագետ Վելիզադեն Независимая газета-ին ասել է, որ Բաքուն արեւմտյան հարթակներում բանակցությունների չի գնում, որովհետեւ այնտեղ «Ադրբեջանի նկատմամբ միակողմանի ճնշումներ կան»: Նա գտնում է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը ձգտում են «Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին»: Թուրքիան Հարավային Կովկասում է, բայց շարունակում է մնալ Ռուսաստանի հե՞տ, թե փորձում լեգիտիմանալ Արեւմուտքի օգնությա՞մբ: Ալիեւը լիովին Թուրքիայի հե՞տ է, թե՝ Ռուսաստանի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում