Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

Ներիշխանական բախման խորքերն ու «ընդվզման» դրսևորումները

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Հայաստանում անցկացվող Արհեստական բանականության թեմայով համաժողովին ներկաների առաջ ելույթում խորհուրդ է տվել կարդալ Սիներջի ընկերության հիմնադիր եւ տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գիրքը, որը դեռեւս խորհրդային տարիներից Հայաստանի թվայնացման գործընթացի եւ հաջողությունների մասին է: Ըստ ԱԺ փոխնախագահի, այդ հաջողություններում մեծ ներդրում ունի հենց Աշոտ Հովհաննիսյանը, որին ծափահարելու կոչով նա դիմել է ներկաներին: Առաջին հայացքից համաժողովի սովորական ելույթ, բայց ամեն ինչ հայտնվում է այլ լույսի ներքո, եթե հիշում ենք, որ Աշոտ Հովհաննիսյանը նախօրեին կալանավորվել է երկու ամսով՝ էկոնոմիկայի նախարարությունում եւ հարակից մի շարք տեղերում իրավապահների կատարած խոշոր գործողությունից հետո, որն ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ կոռուպցիայի դեմ է:

Ահա, Աշոտ Հովհաննիսյանի կալանավորման ֆոնին, ԱԺ փոխնախագահի ելույթն ու ծափահարելու կոչը այլ բան չէ, քան որոշակի «ապստամբություն» իրավապահների որոշման դեմ: Եվ այստեղ հարց կառաջանա, թե արդյո՞ք իրավապահների այդ որոշումները կարող էին կայացվել առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու, հաշվի առնելով գործի մասշտաբն ու աղմկոտ լինելու հանգամանքները: Հատկապես, եթե հիշենք, որ նույն գործի շրջանակում կալանավորվեց նաեւ ԱԺ նախագահի եղբոր կինը, որը դարձյալ Սիներջիի աշխատակից է: ԱԺ նախագահը նախօրեին իր ֆեյսբուքյան օգտահաշվի գլխավոր նկար էր հրապարակել եղբոր ու նրա կնոջ հետ թեւանցուկ լուսանկարը: Մի կողմից այդ հանգամանքը միանգամայն հասկանալի է մարդկային առումով, որպես բարդ վիճակում գտնվող հարազատի աջակցություն, մյուս կողմից այդ լուսանկարն էլ իր հերթին թողնում է ԱԺ նախագահի «ընդվզման» տպավորություն՝ իրավապահների կայացրած որոշման դեմ, եւ դարձյալ այն հարցի պարագայում, թե նրանք կարո՞ղ էին գնալ այդպիսի աղմկոտ քայլերի՝ ԱԺ նախագահի եղբոր կնոջ ձերբակալման, չունենալով քաղաքական առաջին դեմքի համաձայնությունը:

Ինչպես առիթ եմ ունեցել անդրադառնալ, խոշոր գործը իրավական ասպեկտին զուգահեռ, անկասկած ունի քաղաքական տողատակեր եւ դրանք զգալիորեն առնչվում են ներթիմային «ոչ խաղաղ արշալույսներին»: ԱԺ նախագահի, ԱԺ փոխնախագահի անդրադարձերը ըստ էության հաստատում են այդ հանգամանքը: Որքա՞ն խորն են ներթիմային բաժանարար գծերը: Դա գնահատելու համար պետք է տիրապետել ՔՊ, եւ ընդհանրապես կառավարող համակարգի խոհանոցին: Մենք թերեւս կարող ենք դատել միայն առերեւույթ դրսեւորումներով, որոնք աստիճանաբար դառնում են առավել խոսուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում