Saturday, 27 06 2026
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Նիկոլ Փաշինյանի կոպիտ օրինակը. փոխել շո՞րը, թե՞ որակները

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում խոսելով Սահմանադրության արդեն հայտնի թեմայի մասին, վարչապետ Նիկոլ Փաշշինյանը բերել է իր բնորոշմամբ «շատ կոպիտ» մի օրինակ: «Պատկերացրեք, մենք երկուսով քայլում ենք մի ճանապարհով, պետք է Ա կետից գնանք Բ կետ: Քայլում ենք ու տեսնում, որ ճանապարհի երկու կողմերում ցուլեր են կանգնած: Տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք՝ ոտքից գլուխ: Ընդ որում, այդ կարմիր զգեստն ինձ համար գործել է իմ տատիկը, որը չկա:

Այդ շորը ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար: Ձեզ էլ ձեր հարազատներից որեւէ մեկը: Բայց մենք պետք է քայլենք այդ ճանապարհով: Այստեղ է, որ մենք պետք է քննարկենք ու իրար հետ որոշում կայացնենք», ասում է Փաշինյանը: Ըստ նրա, եթե չփոխենք շորը, ապա 100 տոկոս երաշխավորված է, որ չենք անցնի ցլերով շրջապատված ճանապարհը: Միաժամանակ, 100 տոկոս երաշխիք չկա, որ կանցնենք՝ եթե փոխենք շորը, բայց անցնելու հնարավորություն կունենանք միայն այդ շորը փոխելու դեպքում: Վարչապետ Փաշինյանի օրինակը ոչ միայն «կոպիտ» է, եւ հարցը ու խնդիրը նույնիսկ կոպտությունը չէ, այլ նաեւ քաղաքականապես ու աշխարհաքաղաքականապես թերեւս անհամարժեք, ու զգալիորեն մանիպուլյատիվ:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը ստեղծում է երկդիմություն՝ ով կասկածի տակ կդնի «շորը փոխելու» անհրաժեշտությունը, կհայտնվի հնարավոր անցանկալի եւ վտանգավոր զարգացումների հանդեպ պատասխանատվության տակ, նրա վրա կբարդվի հետագա որեւէ վատ զարգացում: Միեւնույն ժամանակ, ինքն իրեն Փաշինյանն ապահովագրում է, հայտարարելով, որ փոփոխությունն այդուհանդերձ 100 տոկոս երաշխիք չէ: Ստացվում է, որ չփոխելը 100 տոկոս անապահով է, իսկ փոխելը՝ 100 տոկոս ապահով չէ: Այսինքն, «շորը չփոխելու» կողմնակիցներին նա չի թողնում «մանեւրի» տեղ, իսկ իրեն՝ թողնում է: Բայց որոշակի մանիպուլյատիվությունը չի ավարտվում դրանով:

Իսկ ո՞վ է տվել թեկուզ «ոչ 100 տոկոս» երաշխիքը, որ «փոխելը» կտա ցլերից անցնելու հնարավորություն: Ո՞վ է չափել, ո՞րն է չափման միավորը՝ ցլերի «մոտեցումները» հաշվի առնելուց բացի: Ի՞նչ չափելի հիմքերի վրա է կառուցված վարչապետ Փաշինյանի գնահատականը: Որովհետեւ այստեղ թերեւս նաեւ քաղաքական ու աշխարհաքաղաքական անհամարժեքությունն է, քանի որ «ցլերի» խնդիրը ոչ թե շորն է, այլ՝ շորը հագնողը, կրողը: Հետեւաբար, շորը փոխելը չի փոխելու նրանց խորքային ու բուն նպատակը:

Իսկ, եթե վերանանք «շորից», եւ իրերը դիտարկենք իրենց քաղաքական էության մեջ, ապա Հայաստանի Սահմանադրության եւ Աննկախության հռչակագրի «խնդրահարույց» դիտվող դիտարկումները այդպիսին դիտվում են նրա համար, որ Հայաստանին թեկուզ որոշակի պոտենցիալ հեռանկարում օժտում են աշխարհաքաղաքական սուբյեկտային ներուժով: Ընդ որում, այդ ներուժը ձեւավորվում է ոչ թե «ազգային իռացիոնալ» եւ միջազգայնորեն «ոչ լեգիտիմ» նպատակների կամ տեսլականի վրա, այլ հենց միջազգային պատմա-քաղաքական եւ իրավա-քաղաքական ընթացքում հայ ժողովրդի կենսագործունեության հետագծի վրա: Սա անշուշտ ենթադրում է կառավարման, «սպասարկման» հմուտ եւ խորագետ դիվանագիտական ջանք, պետական կենսագործունեության արդյունավետ կազմակերպում ու կառավարում: Ցլերով շրջապատված ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է այդ որակների, այլ ոչ թե «շորի» փոփոխություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում