Saturday, 27 06 2026
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՔՊ-ն Երեւանով է հետաքրքրվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ նրա ՔՊ-ական 3 տեղակալները երեկ ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել ՔՊ խմբակցության հետ։ Նախաձեռնողը եղել են պատգամավորները՝ քննարկելու մայրաքաղաքային խնդիրները: Մեծ թվով պատգամավորներ են մասնակցել, այդ թվում` գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով լարված հարաբերություններ ունի Ավինյանի հետ։ ՔՊ-ականներն ավելի քան 3 ժամ հարցախեղդ են արել Ավինյանին:

Հարցերի մի խումբը վերաբերել է տարեվերջյան աղմկահարուց որոշմանը՝ կարմիր գծերի վճարների շեշտակի թանկացմանը։ Հետաքրքրվել են՝ արդարացվա՞ծ է այդ որոշումը, որի նպատակը քաղաքի կենտրոնը բեռնաթափելն է, Ավինյանը պատասխանել է, որ դեռ չունեն ամբողջական պատկեր, քանի որ ամանորյա արձակուրդները դեռեւս լիարժեք չեն ավարտվել, բուհերում դասերն ամբողջությամբ չեն վերսկսվել, ուստի չեն կարող այդ հարցին հստակ պատասխանել։

Անդրադարձել են Օղակաձեւ զբոսայգու խնդրին, մասնավորապես թենիսի կորտերին։ Ավինյանը թիմակիցներին վստահեցրել է, որ մոտ ապագայում դրախտային զբոսայգի են ունենալու այդ տարածքում, իսկ կորտեր կկառուցեն «Մայր Հայաստան» արձանի հարեւանությամբ։ Պատգամավորները հետաքրքրվել են՝ իսկ ինչո՞ւ է առանց մրցույթի արվում` Էվոկաբանկի միջոցով: Ավինյանն ասել է, թե պատասխանատու հայտարարություն եմ անում՝ եթե կգտնվի մեկը, ով պատրաստ կլինի 9 միլիոն դոլար ներդնել, ծրագիրը կհանձնի այդ ընկերությանը։ Ներկայացվել է նաեւ աշխատանքի հաշվետվություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում