Wednesday, 01 07 2026
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը

Իրանը «կուղեկցի՞» Հայաստանին՝ սահմանին կայանալիք հերթական հանդիպմանը

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապօետների գլխավորած սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր հայկական կողմը, հանդիպմանը կքննարկվի աշխատանքային կանոնակարգի, աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերի շրջանակ: Միաժամանակ, ադրբեջանական կողմը ընդհուպ Ալիեւի մակարդակով հայտարարել է, թե քննարկվելու է այսպես կոչված «ադրբեջանական գյուղերի» հարցը, որոնք «պահանջում» է Բաքուն: Հնարավոր է իհարկե, որ Ադրբեջանը առաջիկա օրերին այդ հարցը բարձրաձայնի ավելի ու ավելի ուժեղ, քանի որ առջեւում Ալիեւի արտահերթ ընտրության քվեարկությունն է եւ նա կփորձի նաեւ այդ հանգամանքով հավաքել որքան հնարավոր է ձայն:

Սակայն անկասկած է նաեւ, որ Բաքվի այդ տոնայնությունը կամ հռետորաբանությունը ամենեւին պայմանավորված չէ լոկ նախընտրական հանգամանքով եւ մտածել, թե այդ հանդիպումից հետո Ադրբեջանը հրաժարվելու է տվյալ օրակարգից, կլինի միամտություն՝ վտանգավոր մոլորություն: Այդ առնչությամբ սակայն թերեւս ոչ ոք մոլորության մեջ չէ, անգամ պաշտոնական Երեւանը, որը թվում է թե ինչ որ նաիվությամբ հավատում է խաղաղության օրակարգի մասին իր իսկ շեշտադրումներին ու ակնկալիքներին: Ավելին, դրանք գուցե բխում են հենց այն հանգամանքից, որ չկան Ալիեւի առնչությամբ պատրանքներ:

Այդ իմաստով, հատկանշական է, որ սահմանային հերթական հանդիպումից առաջ Երեւան է այցելել Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական, ասել է թե պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, արտաքին հարցերի ռազմավարական խորհրդի անդամ Քամալ Խարազին: Երեւանում նա հանդիպել է քաղաքական ղեկավարության, ընդհուպ վարչապետ Փաշինյանի հետ: Ասել, որ նա այցելել է հենց սահմանազատման հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպման այսպես ասած շեմի նպատակով, թերեւս չափազանցություն է: Ինչպես արդեն իսկ առիթ եմ ունեցել նշելու, հատկանշական է, որ Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը Հայաստան է այցելել Ադրբեջանի հանդեպ այսպես ասած բարի կամքի, վստահության ուղղված »այն քայլերից հետո, որ բարձրաձայնեց Երեւանը «միակողմանիորեն», եւ Թեհրանը թերեւս դրանց առնչությամբ տեսավ առաջին ձեռքից իրազեկվելու անհրաժեշտություն՝ պատճառների, մոտիվների եւ բուն էության մասին: Իրանցի պաշտոնյան Հայաստանում փորձագիտական շրջանակի ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտել է ռեգիոնում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը: Մանրամասն առումով դժվար է ասել, թե ինչ խոսակցություն է եղել Երեւանում պաշտոնական հանդիպումներում, քանի որ դրանց վերաբերյալ տարածված հաղորդագրությունները խիստ ստանդարտ են, այդուհանդերձ հանգամանքը, որ Երեւան-Թեհրան այդ շփումը նախորդում է Տավուշի եւ Ղազախի շրջանի սահմանին հունվարի 29-ին տեղի ունենալիք հանդիպմանը, թույլ է տալիս ակնկալել, որ Հայաստանն այդ հանդիպման է մեկնում անուղղակի, բայց օգտակար «ուղեկցով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում