TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ աշխարհի տարբեր վայրերից երեկ Ստամբուլում են հավաքվել սիրիացի ընդդիմադիրները։ Ժողովրդավարության հիման վրա քաղաքացիական պետություն ստեղծել ձգտող սիրիական ընդդիմությունը հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդարանի ձևավորման մասին։
Սիրիայի ազգային խորհրդարանի ձևավորման մասին կոմյունիկեն հրապարակել է Սիրիայի Ազգային խորհրդի անդամ Բեսմա Կատմանին։ Նա նշել է. «Խորհրդի նպատակը օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելն է, որի արդյունքում ստեղծվելու է այնպիսի պետություն, որը կերաշխավորի ժողովրդավարությունը։ Իշխանափոխություն իրականացնելու համար մենք մշակել ենք եռաքայլ պլան և համապատասխան ծրագրեր»։









































