Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն բանակցություններ է վարել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության և Իրաքի ղեկավարության հետ։
Բանակցությունների արդյունքում վերջիններս «կանաչ լույս» են վառել թուրքական բանակի՝ Հյուսիսային Իրաք ներխուժման առջև՝ խոստանալով, որ ռազմական գործողություններին չեն մասնակցի «Փեշմերգա»-ի (թարգմանաբար՝ մահապարտ) զինված զորամիավորումները։
Ավելին՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը Թուրքիայի ճնշման տակ համաձայնել է, որ ցամաքային գործողությանն օդից աջակցելու նպատակով ռազմական գործողություններին մերձակա վայրում ստեղծվի ուղղաթիռային բազա և հետախուզական հենակետ։
Բացի այդ, թուրքական կողմը մեծացնում է քրդական ինքնավարության ղեկավարության ճնշումները Սուլեյմանիեի ու Էրբիլի միջև ընկած Չարքուրնա ու Ռանյա վայրերում երկու բազա կառուցելու համար։
Նշվում է, որ թուրքական բանակը 7 ռազմավարական կետից է ներխուժելու Հյուսիսային Իրաք, ուր բազավորված են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK):







































