Մելբուրնի հսկիչ անցագրային ծառայությունը հայտնաբերել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը, որը թաքցված է եղել Բրազիլիայից բերված 8 խոտհնձիչների մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
271 կգ թմրադեղերը Ավստրալիա են հասել Հոնգ Կոնգից: Այս խմբաքանակի շուկայական գինը 206 մլն դոլար է: Ոստիկանությունը ձերբակալել է մելբուրցնի 20-ամյա մի երիտասարդի և Չինաստանի երկու քաղաքացու:









































