Հարավաֆրիկյան Հանրապետության դատարանը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել կառավարության կողմից Չինաստանի հետ ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում էր մեծ քանակությամբ պահպանակների ներմուծում աֆրիկյան այդ երկիր: Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, նման որոշման համար հիմք է հանդիսացել պահպանակների փոքր չափեր ունենալը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, ՀԱՀ առողջապահության նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել պահպանակների ներմուծման համար, որտեղ հաղթել էր Siqamba Medical ընկերությունը: Սակայն նրա հակառակորդը` Sekunjalo Investments Corp.-ը, դատի էր տվել նախարարությանը նման որոշման համար` ասելով, որ իր կողմից ներմուծվող ապրանքն ավելի է համապատասխանում աֆրիկյան բնակչության կարիքներին:
Դատավորը հայցվորի փաստարկները հիմնավոր էր համարել և կայացրել էր պայմանագիրը դադարեցնելու մասին որոշում: ՀԱՀ-ն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման տեմպերով, և պահպանակների ներմուծումը կարևոր պետական խնդիր է: 50 միլիոնանոց բնակչությունից մոտ 5.83 միլիոնը տառապում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով:









































