Thursday, 04 06 2026
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում

Նազարբաեւը «գնաց» պատմական թանգարան. ի՞նչ սպասել Ադրբեջանում

Անցյալ տարի Ղազախստանում սկված «ապաէլբասիացման» (նախկին նախագահ Նազարբաեւի անձեռնմխելիության վերացման, օրենքով «էլբասի»՝ ազգի առաջնորդ տիտղոսի լուծարման, Անվտանգության խորհրդի նախագահի եւ ցմահ սենատորի պաշտոններից նրա հեռացման) գործընթացը հասել է խորհրդանշորեն եզրափակիչ փուլի. Tengrinews-ը հաղորդում է, որ Ղազախստանի պաշտպանության նախարարի հրամանով «Նուրսուլթան Նազարբաեւի անվան ռազմական համալսարան» անվանումից առաջին նախագահի անուն-ազգանունը հանվել է: Ղազախստանն այսուհետեւ ունի «Պետական ռազմական համալսարան»:

Նազարբաեւի արձանը, որ տեղադրված էր ռազմական համալսարանի դիմաց, տեղափոխվել է Զինված ուժերի պատմական թանգարան: Նազարբաեւը, չնայած գործադրած ահռելի ջանքերին, չկարողացավ Ղազախստանում դինաստիական իշխանություն ստեղծել: Եւ Նորսունլթան ական, ինչպես նրան անվանում էին ղազախները, ստիպված էր իշխանությունը փոխանցել Կասում Ժոմարթ Տոկաեւին: Արդյունքները բավական տպավորիչ են՝ տնտեսական ազատականացումից մինչեւ իրավա-քաղաքական բարեփոխումներ: Տոկաեւը, ինչպես տարեսկզբի հարցազրույցում ինքն է հավաստիացրել, մտադիր է բարեփոխել նաեւ տեղական ինքնակառավարման համակարգը՝ հնարավորություն ընձեռելով, որ քաղաքային եւ մարզային իշխանությունը ձեւավորվի ընտրություններով:

Ադրբեջանում «համազգային առաջնորդ» է ճանաչված Հեյդար Ալիեւը: Իշխանամերձ մամուլում հեղինակած հոդվածում Միլլի մեջլիսի պատգամավոր Սեիդովն Իլհամ Ալիեւին արդեն անվանել է «պետության եւ ազգի առաջնորդ»: Արտահերթ ընտրություններից հետո Ալիեւը կգնա՞ սահմանադրական փոփոխությունների կամ օրենքով ,,ազգային առաջնորդի,, տիտղոս սահմանելու քայլի: Նազարբաեւի օրինակը խոսուն է, բայց նրան, ինչպես ասացինք, չհաջողվեց դինաստիական իշխանություն ստեղծել:

Ալիեւը հաղթահարել է այդ փորձությունը: Բայց ի՞նչ ճանապարհ կընտրի: Որդուն պետական պաշտոնի կնշանակի՞, կստեղծի «սահմանադրական միապետությու՞ն»: Քաղաքական համակարգի փոփոխությունը կամ կառավարելի բարեփոխումը կազդի՞ Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրությանը:

Ի՞նչ «ազգային գաղափար» է ներկայացնելու Իլհամ Ալիեւը: Ղազախստանում Նազարբաեւի «անձի պաշտամունքի» տապալումը չի կարող Տոկաեւի նախաձեռնությունը կամ միայն նրան նախաձեռնությունը լինել: Իսկ ովքեր Տոկաեւին երաշխավորել են, երաշխավորում են Ղազախստանի զարգացման «սինգապուրյան մոդելի» հաջողությունը, Բաքվի համար ի՞նչ են նախագծել: «Ադրբեջանի միացյալ էմիրություննե՞ր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում