Sunday, 14 06 2026
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան

Ինքնալուծարված ԼՂՀ-ն լիովին լուծարվու՞մ է

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնել է, որ համակարգելու է Արցախի հարցով միջազգային հանձնախմբի աշխատանքները: Ըստ Օսկանյանի՝ այն արդեն ձեւավորված է եւ զբաղվելու է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ այլ հիմնարար իրավունքների պաշտպանության հարցով: Նա ասում է, որ համակարգողի պարտականություն կամ առաքելություն ստանձնել է հանձնախմբի անդամների խնդրանքով, բայց, պարզվում է, այն ամբողջովին ձեւավորված չէ:

Վարդան Օսկանյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, Լեռնային Ղարաբաղի խնդիրը գիտի, ինչպես ասում են՝ «խանձարուրից»: Հանձնախմբի անվանումը հուշում է, որ աշխատելոու է միջազգային հարթակներում՝ կազմակերպություններում, կառույցների, առանձին երկրների պատկան մարմինների, խորհրդարանական ուժերի, վերլուծաբանական կենտրոնների, անհատների հետ:

Վարդան Օսկանյանը գերազանց գիտի, որ կարգավորման բանակցային գործընթացում ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ոչ Միավորված ազգերի կազմակերպությունը, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ էլ աշխարհի որեւէ երկիր ԼՂ իշխանությունների լեգիտիմությունը չի ճանաչել: Ստեփանակերտի հետ փաստացի շփումների համար հիմք է ծառայել ԵԱՀԽ Նախարարների կոմիտեի 1992թ. մարտի 24-ի լրացուցիչ, ապա ԵԱՀԿ Բուդապեշտի որոշումը, որով կարգավորման շահագրգիռ, այնուհետեւ հակամարտության կողմ է ճանաչվել Լեռնային Ղարաբաղը՝ հանձինս ընտրված ներկայացուցիչների: Նախնական փուլում ընտրված ներկայացուցիչ էր ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահը, ԼՂՀ-նախագահական կառավարման անցնելուց հետո՝ Նախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նրան են բանակցունակ գործընկեր ընդունել: 2023թ. սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում՝ հայտնի չէ, չկա հրապարակված փաստաթուղթ, բայց ըստ էության նա իրեն զրկել է ԼՂ ընտրված ներկայացուցչի մանդատից: Եթե Արցախի Ազգային ժողովը, ինչպես Օսկանյանի հայտարարությանը հետգրությամբ ծանուցում է լրատվամիջոցներից մեկը, միջազգային հանձնախումբ է ձեւավորել «օրենքի ուժով» ՝ ծագում է հարց. ո՞վ է ստորագրել եւ իրավական պարտադիր ուժով օժտել այդ ակտը:

Սամվել Շահրամանյա՞նը: Օսկանյանը երաշխիք ունի՞, որ միջազգային գործընկերները ճանաչելու են իր գլխավորած հանձնախմբի լիազորությունները, մանդատը: Թե ստացվելու է Պողոս Նուբար փաշայի ազգային պատվիրակության պատմությու՞նը: Սա լրջագույն, թերեւս ճակատագրական նշանակության խնդիր է: Տպավորություն է, որ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ձեւավորումը ԼՂՀ պետականության լուծարման վավերացումն է: Մինչդեռ, կարծես, այլ հնարավորություն կար. Սամվել Շահրամանյանն առաջնային մանդատով օժտված չէ, նրան նախագահ է կարգել Ազգային ժողովը, որ ԱՀ սահմանադրությամբ բարձրագույն ներկայացուցչական մարմին է:

Նա էլ այս իրավահաջորդությամբ կարող էր ընտրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների եւ լիազորել Ադրբեջանի եւ միջազգային դերակատարների հետ բանակցություններ վարել հավաքական հայրենադարձության եւ այլ հիմնարար իրավունքների ճանաչման, հարգման ու իրացման մեխանիզմների շուրջ: Այս դեպքում, գուցե, հնարավորություն բացվեր՝ հաղորդակցվելու ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ Մինկի խմբի, ՄԽ համանախագահ երկրների հետ:

Ի վերջո, ամենակարեւորը. քաղաքական ուժերը, որոնց հետ խորհրդատվություններ է անցկացրել Վարդան Օսկանյանը, ի՞նչ վարկանիշ ունեն: Նրանք ընտրողների անունից լիազորվա՞ծ են նման որոշում ընդունել: Թե ամեն ինչ արվում է, որպեսզի ԼՂՀ լուծարումը վերջանական տեսքի բերվի, եւ խնդիրն իջեցվի ՀԿ եւ հնաձնախմբի իրավասության մակարդակի՞: Ինքնալուծարվածի լուծարու՞մ է տեղի ունենում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում