Ճապոնական փոխադրող ընկերությունները Կարմիր ծովում իրադրության սրման պատճառով դադարեցրել են իրենց բոլոր նավերով բեռնափոխադրումները: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Նշվում է, որ ըստ NHK հեռուստաալիքի՝ նման որոշում կայացրել է Nippon Yusen փոխադրող ընկերությունը, այնուհետև ճապոնական մյուս երկու խոշորագույն փոխադրողները` Mitsui O.S.K. Lines-ն (MOL) ու Kawasaki Kisen-ն են որոշել ժամանակավորապես դադարեցնել բեռնափոխադրումները Կարմիր ծովով:









































