Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Երեւանին ու Բաքվին թողեցին դեմ դիմա՞ց

Հունվարի վերջին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի է ունենալու Հայաստանի եւ ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրրիգորյանի եւ Շահիս Մուսթաֆաեւի գլխավորած աշխատանքային հանձնաժողովների երկրորդ հանդիպումը: Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության, հանդիպմանը շարունակվելու է հանձնաժողովնների՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքի մեթոդաբանությանը, կազմակերպմանը վերաբերող, կանոնադրական հարցեր:

Փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների հանդիպմանն օրեր առաջ իր արդեն հայտնի դարձած հարցազրույցում խոսել էր Բաքվի ղեկավար Ալիեւը, ասելով, որ դրա ընթացքում քննարկվելու է «Ղազախ-Թովուզի» շրջանի սահմանազատման հարցը, ոչ մի այլ հարց: Ի՞նչ է ի վերջո քննարկվելու, աշխատանքի կազմակերպմա՞ն, թե՞ արդեն բուն հատվածների սահմանազատման հարց: Մեծ հաշվով սակայն, դա ըստ էության տեխնիկական խնդիր է, քանի որ ավելի խորքային իմաստով անկասկած է մի բան, որ սահմանազատման թեման ընդհանրապես Ադրբեջանի համար նպատակ չէ, այլ՝ առիթ, որը Բաքուն մտադիր է ծառայեցնել ուժային գործիքակազմի կիրառման համար, երբ կշոշափի դրա կիրառման համար անհրաժեշտ միջազգային հող:

Իսկ դրա հավանականությունը 2024 թվականին կարող է աճել, պայմանավորված մի շարք հանգամանքներով: Այն, որ 2024 թվականը համաշխարհային իրադարձությունների առումով գերլարված սպասումների տարի է, գործնականում խոստովանում կամ արձանագրում են թե պետությունների ղեկավարներ, թե միջազգային փորձագիտական հանրույթն ընդհանրապես: Սա բոլորովին չի նշանակում ճակատագրական զարգացումների անխուսափելիություն, բայց այն, որ իրադարձությունների ընթացքը գերհագենում է եւ դա բերում է պայթյունավտանգ անորոշության աճի, կասկածից վեր է:

Այդ իմաստով, Ադրբեջանի համար սահմանազատումը ընդամենը միջոց է՝ Հայաստանին ծուղակկ ներքաշելու միջոց, երբ մի կողմից ակնառու է, որ ինքնին սահմանազատումն ու սահմանագծումը անհրաժեշտություն է եւ կարեւոր՝ իրավիճակի կառավարելիությունը բարձրացնելու համար, մյուս կողմից կասկածից վեր է, որ այդ գործընթացում Հայաստանի հետ դեմ առ դեմ մնալու պարագայում Ադրբեջանն այն ծառայեցնելու է պարզապես վերը նկարագրածս խնդիրներին ու հաշվարկներին, այլ չի դիտարկելու իբրեւ լուծում պահանջող գործընթաց: Այդ տեսանկյունից, ինքնին փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման գործընթացում մնում են դեմ առ դեմ ձեւաչափով՝ առանց հարակից «արբիտրաժային պատասխանատվության» մեխանիզմի, որոշակիորեն մտահոգիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում