Thursday, 18 06 2026
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է

Ապատեղեկատվություն. Զելենսկու ծաղրանկարը հայտնվել է Փարիզի խանութներից մեկում

Սոցիալական ցանցերում և ռուսալեզու կայքերում տարածվել է տեղեկություն, թե Փարիզի խանութներից մեկի դռան վրա հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծաղրանկարը՝ խանութ մտնելիս։ Կիևի առաջնորդի մեջքին ֆրանսերենով կարդում ենք հետևյալ գրությունը. «Մուրացկան»։ Խոսքը վերաբերում է արևմտյան երկրներին ուղղված Զելենսկու խնդրանքին՝ զենք և օգնություն տրամադրել պայքարելու ռուսական ներխուժման դեմ։

Իրականում պատկերը չի արտացոլում իրականությունը․ նկարը մոնտաժված է։ Այս ամենի մասին փաստեր ստուգող տարբեր կազմակերպություններ կապվել են խանութների ցանցի ղեկավարության հետ։

Ապատեղեկատվությունը ակտիվ տարածվել է ինչպես x/twitter հարթակի ռուսալեզու կայքերում, այնպես էլ նույն հարթակի տարբեր օգտատերերի կողմից։

Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար «Ալիք մեդիան» մանրամասն ուսումնասիրել է տարածված լուսանկարը։ Արդյունքում հստակ երևում է կատարված մոնտաժային աշխատանքը։ Խանութի բոլոր մասնաճյուղերի դռներին կա ցանցի լոգոտիպը՝ բաղկացած համանման գծերից։ Կոնկրետ տարածված նկարում (և դրսից, և ներսից) խանութի լոգոտիպի գծանշումներն արտացոլված չեն։ Եթե ծաղրանկարը փակցված լիներ խանութի դրսի հատվածից, ապա ներսից գծերը պետք է երևային։ Այս դեպքում երկու կողմից էլ գծանշումները բացակայում են, ինչը խոսում է այն մասին, որ լուսանկարը մոնտաժված է․ նման ծաղրանկար չի եղել։ Բացի այդ, լուսանկարում ոտքերի և ձեռքերի հատվածում պարզ երևում են ավելորդ դետալներ, որոնք աղավաղում են մարմնի համաչափությունը։

.

«Ալիք մեդիան» պարզել է, որ Franprix խանութը, որտեղ «փակցված է» ծաղրանկարը, Groupe Casino-ի մթերային խանութների ցանց է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, ունի հարյուրավոր մասնաճյուղեր: Սուպերմարկետների ցանցը հասանելի է նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։

Խանութների ցանցը փաստերի ստուգում իրականացնող butac կազմակերպության հետ զրույցում հերքել է նշված մակագրություն առկայությունը։

«Պետք է մատնանշենք, որ սա ակնհայտ ֆոտոմոնտաժ է, որն օգտագործվում է ապատեղեկատվություն տարածելու համար»,- հայտնել են խանութից։

Ուստի Զելենսկու «Մուրացկան» ծաղրանկար խանութի դռանը երբևէ չի եղել։

Տեղեկությունը, որ նկարը եղել է “Franprix” խանութի դռանը, կեղծ է, այս ամենը հաստատել են նաև խանութի սեփականատերերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում