Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Արմավիրի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատի համար նախատեսվում է կառուցել նոր շենք

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Արմավիրի մարզային ստորաբաժանումներն ամփոփել են 2023 թվականի գործունեության արդյունքները: ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ Արարատի և Արմավիրի մարզային փրկարարական վարչություններում տեղի ունեցան 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստեր։

Արարատի ՄՓՎ տարեկան գործունեության արդյունքների մասին զեկուցեց Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը։ Նա նշեց, որ 2023 թվականին վարչության հիմնական աշխատանքային գործունեությունն իրականացվել է՝ համաձայն Արարատի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2023թ. հիմնական միջոցառումների և Արարատի ՄՓՎ տարեկան աշխատանքային պլանների:

Հաշվետու ժամանակահատվածում Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 133955 զանգ։ Գրանցված 553 արտակարգ դեպքերից 475-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում: ՓԾ Արարատի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի, պատահարների սպասարկման նպատակով իրականացվել է 1028 ելք:

Աշխատանքներ են տարվել ազդարարման համակարգի բարելավման ուղղությամբ. Արտաշատ և Վեդի համայնքների կողմից ձեռք է բերվել և տեղադրվել 11 նոր էլեկտրական շչակ։ Մարզպետարանի և համայնքապետարանների հետ համագործակցության շրջանակներում մի շարք բնակավայրերում տեղադրվել են հիդրանտներ։ Ուսումնասիրություններ են կատարվել նաև մարզի տարածքում առկա արդյունաբերական, արտադրական, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում և հիդրոտեխնիկական կառույցներում։

Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները մշտական աշխատանքային կապի մեջ են գտնվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, համատեղ իրականացրել են մշտադիտարկման աշխատանքներ՝ հատկապես հրդեհավտանգ ժամանակահատվածում:

Արմավիրի մարզում նախորդ տարվա կատարված աշխատանքների ամփոփման նիստի ընթացքում ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, որ գործունեությունը նպատակաուղղված է եղել ՄՓՎ ստորաբաժանումների անձնակազմի մարտունակության և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ոլորտին վերաբերվող իրավական ակտերի իմացությանը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստմանը և դրանց կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովմանը:

Արմավիրի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում 2023 թվականի ընթացքում գրանցվել է 112143 զանգ։ Գրանցված 339 արտակարգ դեպքերից 291-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում: ՆԳՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումներն արտակարգ դեպքերին, պատահարներին արձագանքում իրականացնելիս կատարել են 865 ելք:

Աշխատանքներ են կատարվել մի շարք համայնքներում տեղադրված ազդարարման վերջնական սարքավորումների վերանորոգման և նորերի ձեռքբերման ուղղությամբ:

Արմավիրի մարզում շահագործման են հանձնվել թվով 30 նոր հիդրանտ. աշխատանքներ են տարվում նոր հրշեջ ծորակների, հիդրանտների տեղադրման և անսարքների վերանորոգման ուղղությամբ։

Հետևողական աշխատանքներ են տարվել բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ, մասնակցություն է ցուցաբերվել հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանավորման աշխատանքներին:

Մարզային վարչությունների պետերն ի թիվս այլ հարցերի զեկուցել են, որ մարզերի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են բազմաբնույթ հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժություններ։ Միաժամանակ տարբեր ուսումնական հաստատություններում անց են կացվել դասախոսություններ, սեմինարներ և իրազեկման միջոցառումներ։

Քննարկվել են նաև ստորաբաժանումներում առկա խնդիրները, աշխատանքային պայմանների բարելավմանն ու տեխնիկայի վերազինմանն ուղղված այլ հարցեր։ Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Արմավիրի ՄՓՎ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի համար կառուցել նոր տիպային շենք:

Դրական գնահատելով ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները՝ Եգոր Կարապետյանը ուղենշեց ծառայության կարևոր ուղղությունները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ՝ 2024թ. առավել արդյունավետ գործունեություն ծավալելու և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում