Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Ամերիկացի դիվանագետի «հայ-ադրբեջանական» ողջույնն ու Երեւանի մանեւրի «ուրվագիծը»

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ օրակարգի առկայությունն ու խնդիրները լուծելու ընթացքը: Ամերիկացի դիվանագետը այդ մասին խոսել է առցանց ճեպազրույցի ընթացքում: Նրա այդ գնահատականը հատկապես ուշադրության է արժանի այն հայտարարությունների ֆոնին, որ հունվարի 11-ի իր հարցազրույցում արել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը: Ալիեւը ըստ էության չի ասել ոչ մի նոր բան, այլ հերթական անգամ, քիչ ավելի հանդուգն եւ ցինիկ ձեւով արտահայտել է Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝ որպես խաղաղության պայմանագրի իրատեսականության «գրավական»:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունների ֆոնին բնականաբար առաջանում է հարց, թե ի՞նչն է ողջունելի ամերիկացի դիվանագետի համար, որը շաբաթներ առաջ արժանացել էր Բաքվի մեղադրանքին՝ այսպես ասած հայանպաստ կամ հակաադրբեջանական հայտարարությունների համար, որ արել էր ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ: Դրանից հետո տեղի ունեցավ Պետքարտուղար Բլինքենի հեռախոսաազրույցը Ալիեւի հետ, ինչին հաջորդեց Օ Բրայանի այցը Ադրբեջան: Թվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հարցազրույցում հնչած հայտարարությունները պետքարտուղարի տեղակալի համար առավել ծանրակշւռ հիմք են այնպիսի հայտարարությունների համար, որոնք նա արել էր կոնգրեսական լսումների ընթացքում շաբաթներ առաջ՝ արժանանալով Բաքվի կշտամբանքին:

Սակայն, այս անգամ Օ Բրայանը նույնիսկ ողջունում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ օրակարգը՝ Ալիեւի հայտարարություններից հետո: ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը խուսափու՞մ է Բաքվի նոր կշտամբանքի արժանանալու իրավիճակից: Թվում է, որ տրամաչափերն ու կշիռները խիստ տարբեր են, սակայն հարցերը պետք է դիտարկել լայն համատեքստում: Վաշինգտոնն ու Լոնդոնը գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հութիների ռազմական օբյեկտներին: Դա հաջորդել է այն հարվածին, որ հութիները հասցրել էին Բաբ էլ Մանդեբի նեղուցում պարեկություն իրականացնող ամերիկյան ռազմանավերից մեկին: Ինչպես հայտնի է, հութիները թույլ չեն տալիս նեղուցով անցնել նավերի, որոնք ուղղվում են դեպի Իսրայել: Հութիներին ուղղված ամմերիկա-բրիտանական հարվածը դատապարտել է Իրանը, իսկ Ռուսաստանը կոչ է արել անհապաղ հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստ: Մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիան: Հութիները հայտարարել են, որ կպատասխանեն Նահանգներին ու Բրիտանիային:

Այդ իրավիճակում, ԱՄՆ համար որեւէ կերպ ցանկալի չէ որեւէ ավելորդ լարվածություն կամ դրա նախանշաններ Ադրբեջանի հետ: Բաքուն թերեւս նաեւ այդ ամենը հաշվարկելով է նույնիսկ որոշակի հանդուգն, նախահարձակ վարքագիծ դրսեւորում արեւմտյան ուղղությամբ: Հայաստանն այդ ընթացքում նոր դեսպան է նշանակում Չինաստանում՝ նախկին փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանին, որը փոխնախարարի պաշտոնը թողեց հունվարի 10-ին, իսկ 11-ին նշանակվեց Չինաստանում դեսպան: Սա անշուշտ որեւէ ուղիղ կապ չունի վերը նկարագրված աշխարհաքաղաքական իրողությունների հետ, եւ իր մասշտաբով բացարձակապես համեմատելի չէ, առավել եւս, որ Գեւորգյանի նշանակման հանգամանքը ներքին որոշման մակարդակում է արդեն ամիսներ:

Սակայն, որոշման պաշտոնականացման ժամանակագրական հանգամանքը ուշագրավ է հենց վերը նկարագրված աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին՝ որպես որոշակի ազդակ, եթե դրան ավելացնենք եւ այն, որ մի քանի ուշագրավ հայտարարություններ էլ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է անում՝ մասնակցելով Հնդկաստանում տեղի ունեցած տնտեսական վեհաժողովին, որին ներկա է եղել ընդհուպ Հնդկաստանի վարչապետը: Դա «թեթեւ» հայացք է դեպի այլ ուղղություն, որտեղ իրողությունները իրենց բաժանարար գծերով միարժեք չեն եւ թույլ են տալիս խաղալ «կամ-կամ»-ի պարփակումից դուրս, այդ կերպ որոշակիորեն փորձելով նվազեցնել «կամ-կամ» նարատիվ թելադրելու ադրբեջանական խաղի ռեզոնանսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում