Ցուցարար ֆերմերներն ավելի քան 1000 տրակտոր են դուրս բերել գերմանական Աուգսբուրգ քաղաքի փողոցներ՝ իրենց համար սուբսիդիաները կրճատելու կառավարության ծրագրի դեմ բողոքի ցույցի շրջանակներում։ Այդ մասին հայտնել է Հյուսիսային Շվաբիայի ոստիկանությունը։
«Պլերեր շրջանի տարածքում 1000-ից ավելի տրակտոր կա»,- ստիկանության հաղորդագրությունից մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ոստիկանությունը նաև զգուշացրել է հասարակական տրանսպորտի հնարավոր խցանումների և ընդհատումների մասին։
Հունվարի 8-ից մեկնարկել են գերմանացի ֆերմերների բողոքի ակցիաներն՝ ընդդեմ սուբսիդիաների վերացման կառավարության ծրագրի: Գերմանիայի կառավարությունը դեկտեմբերին հայտարարեց բյուջեի խնայողության միջոցառումների մասին։ Ակնկալվում է, որ կվերացվեն դիզելային վառելիքի սուբսիդիաները, ինչը գանձապետարանին կբերի 440 միլիոն եվրո։ Ինչպես նաև՝ անտառտնտեսության և գյուղատնտեսության մեջ օգտագործվող մեքենաների արտոնյալ հարկումը, ինչը կտնտեսի ևս 480 միլիոն եվրո: Դրանից հետո ֆերմերները սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել։









































