Ինչպես պարզել է ռուսական Комерсант-ը, Սվերդլովսկի մարզի Արտյոմովսկ քաղաքում ոստիկանների կողմից կանխված զանգվածային բախումները կապված են եղել հայ-սլավոնական հակամարտության հետ, որ ծավալվում է այդ շրջանում: Ոստիկանները ձերբակալել են մոտ 100 մարդու, որոնք փայտերով, երկաթներով, հրազենով և կացիններով պատրաստվում էին պատերազմ սկսել տեղի հայկական կազմակերպված քրեական խմբավորման դեմ, որն ամենահզորն է համարվում այդ քաղաքում:
Изветия-ն գրում է, որ դա ունեցել է մեկ ուրիշ պատճառ. հավաքվածները փորձել են վերջ դնել տեղի պատգամավորների և կազակների ներկայացուցչի հակամարտությանը: Սակայն, ըստ թերթի, այս հակամարտությունը հարթման պատճառը կրկին հայերն են: Коммерсант-ը պարզել է, որ չնայած տեղի ատամաններն ու պատգամավորները ունեցել են հակամարտություն, սակայն նրանք այդ օրը հավաքվել էին, որպեսզի հաշտություն կնքեն և դուրս գան հայերի դեմ, որոնց ձեռքում է գտնվում Արտյոմովսկի եկամտաբեր բիզնեսի մեծ մասը:








































