Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը հայտարարություն է տարածել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշված է. «32 տարի առաջ, հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի պետական անկախության հռչակագիրը։ Մինչ անկախության հռչակագրի ընդունումը Լեռնային Ղարաբաղն անցել էր անկախացման իրավական բոլոր փուլերով։ Դեռ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։ 1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։

Այսպիսի օրինական գործընթացներով ձեռք բերված անկախությունը հենված էր մի քանի ամուր պատմաքաղաքական հիմքերի վրա։ Նախ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել էր իր անկախությունը՝ հռչակելով «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» մասին, որի կազմում չէր եղել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Նախիջևանը։

Մյուս կողմից՝ Ադրբեջանում տարվում էր ապարտեիդի և խտրականության քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ, ինչը արդեն իսկ հանգեցրել էր զինված բախումների, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման։ Սա անհնար էր դարձնում տվյալ պահին երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը։ ԽՍՀՄ-ում գործող Սահմանադրությունն ու օրենքները թույլ էին տալիս ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը։

Ահա, այսպիսի օբյեկտիվ հիմքերն էին, որ իրավունք և հնարավորություն տվեցին Լեռնային Ղարաբաղի հայությանը, իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման իրենց իրավունքը, հռչակել իր անկախությունը՝ ստեղծելով ամուր և զարգացող ժողովրդավարությամբ պետականություն։ Ցավոք սրտի, այս ճանապարհին բազմաթիվ են եղել մարդու իրավունքների համակարգային խախտումները, հայության նկատմամբ բռնություններն ու տեղահանությունները, որոնց դիմեց Ադրբեջանը՝ հուսահատորեն ձգտելով կասեցնել Լեռնային Ղարաբաղի անկախացման անշրջելի գործընթացը։ Հենց այս համատեքստում է դիտարկելի ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության տեղահանումը, Սումագյիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերն ու կոտորածները, վախի ու անհանդուրժողականության անընդհատ գերակայումը։

Կատարված հանցանքների համար անպատժելիության գիտակցումը կրկին հանրավորություն տվեց Ադրբեջանին ևս մեկ էթնիկ զտում իրականացնել, այս անգամ Լեռնային Ղարաբաղում, որտեղ շուրջ 10 ամիս միտումնավոր կերպով հարուցվել էր հումանիտար ճգնաժամ՝ սովամահության և մանկասպանության դժնի դիպվածների ուղեկցությամբ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս 32 տարի առաջ անկախության այլընտրանքայնության բացառումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի հայությանը 32 տարի առաջ անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ և հույս հայտնում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել ինչպես Լեռնային Ղարաբաղի հայության, այնպես էլ գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում