NASA-ի մասնագետները զգուշացնում են, որ հեռու չէ այն ժամանակը, երբ Երկիր մոլորակը կարող է նմանվել Մարսին: Երկրի մագնիտոսֆերայում, որը պաշտպանում է մեր մոլորակը արևային ճառագայթումից, առաջացել են անցքեր, որոնք չեն վերականգնվում: Դրանցով Երկիր կարող է ներթափանցել ճառագայթում, որը կվերացնի կենդանական աշխարհը:
Փոքր անցքեր սկսել են առաջանալ դեռ 2008 թ. կեսերին, իսկ նույն թվականի դեկտեմբերին արբանյակները հայտնաբերել են արդեն մեծ անցք: Դրա լայնությունը 4 անգամ ավելի մեծ է եղել մեր մոլորակի շառավղից, իսկ երկարությունը` 7 անգամ: Նշվում է, որ մեկ-մեկուկես տարի անց պլազմայի մեծ չափաբաժին կարող է ներթափանցել մեր մթնոլորտ: Այս մասին հաղորդում է tsn.ua ուկրաինական կայքը:










































