Հարավային Կորեայի զինված ուժերը վարժական հրաձգություններ են անցկացրել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների մերձակայքի ջրերի գնդակոծության։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի՝ զորավարժություններին մասնակցել են ծովային հետևակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիներում։ Հարավկորեական կողմը գնդակոծել է ջրային տարածքը, զորավարժություններին ներգրավվել են K9 ինքնագնաց հրետանային կայանքներ։









































