Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Շահրամանյանի ականը պայթեց

Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ երբ ասում են Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձ, նկատի են ունենում խաղաղ մարդկանց, ովքեր ծնվել են այնտեղ, ընտանիք ստեղծել:«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը չի սպասում Հայաստանի զինված ուժերում ծառայածներին»-ասել է նա եւ ավելացրել, որ խոսքը «տասնհինգ հազար զինվորականի եւ նրանց ընտանիքների մասին է, որ այնտեղ բնակություն էին հաստատել Հայաստանից»:

Մինչեւ սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմը նա հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը տասը հազար զինվորական ունի» եւ ասել, որ այդ մարդիկ իրենց ընտանիքներով «պետք է հեռանան,,: Սեպտեմբերի 20-ին, ինչպես հայտնի է, Արցախի իշխանությունների, Ադրբեջանի եւ ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության անունից հայտարարություն է տարածվել կրակի դադարեցման եւ «Հայաստանի զինված ուժերի դուրսբերման» մասին: Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Սամվել Շահրամանյանն, այդպիսով, ընդունել էր, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը «զինված ուժեր ունի»:

Այդ ականը, ինչպես տեսնում ենք, պայթեց: Ամիրբեկը ներկայացնում է Բաքվի պետական-պաշտոնական դիրքորոշումը՝ «Լեռնային Ղարաբաղում ծառայություն անցած՝ Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները չեն կարող վերադառնալ, այդ իրավունքը նրանք չունեն»: Ինչու՞ սեպտեմբերի 20-ին Արցախի նախագահը չի ստորագրել Պաշտպանության բանակը կազմալուծելու մասին հրամանագիր, ինչու՞ կրակի դադերցման վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում տեղ է գտել ԼՂ-ում Հայաստանի «զինված ուժերի ներկայության» եւ դրանց դուրսբերման մասին ձեւակերպում:

Ինչու՞ այդ թեման քննարկման առարկա չէ, փոխարենը խոսում են ԼՂՀ-ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու անհրաժեշտությունից: Էական, սկզբունքային նշանակության հարցը թողնվել է մի կողմ, արծարծվում է թեմա, որ գործնական առումով ոչ միայն առաջնահերթություն չէ, այլեւ ոչ մի նշանակություն այլեւս չունի: Պետությունը մի անձի հրամանագրով չի ստեղծվել, որպեսզի մյուսի որոշմամբ էլ դադարի: Իսկ ահա Բաքվում արդեն իրենց թվաբանությունն անում են. տասնհինգ հազար «հայաստանցի զինծառայող՝ բազմապատկած միջին-վիճակագրական ընտանիքի կազմով՝ ստացվում է պատկառելի թիվ»:

Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է: Նրանք ծնվել են Լեռնային Ղարաբաղում, շատերը՝ Ադր.ԽՍՀ ԼՂ ինքնավար մարզում, ունեն անձը հաստատող ծննդյան վկայականներ: ԼՂ-ում են ծնվել նրանց ծնողները, պապերը, նրանց երեխաները՝ փաստերն անհերքելի են, բայց 2023թ. սեպտեմբերի 20-ի եռակողմ հայտարարությունը ֆորմալ առումով փակում է հայրենիք վերադարձի նրանց ճանապարհը:

Կարելի է, իհարկե, գտնել բացատրություն, որ փաստաթուղթն ընդունվել է պատերազմը շարունակելու, Ստեփանակերտը գրավելու, խաղաղ բնակչության դեմ վայրագություններ գործելու սպառնալիքի տակ: Բայց ինչպե՞ս բացատրես փաստը, իրողությունը, որ Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Ամիրբեկովի հայտարարությունն արդեն մի քանի ժամ է՝ «կախված է» ադրբեջանական բոլոր կայքերի պատին, բայց արցախյան կողմից արձագանք, հակադարձում չկա:

Մնում է մի հնարավորություն՝ Պաշտպանության բանակի բոլոր նախկին զինծառայողները, ովքեր ծնվել են մինչեւ 1991թվականը եւ ունեն ծննդյան վկայականներ, այսօրվանից ձեռնամուխ լինեն հայրենիք վերադառնալու իրենց եւ իրենց զավակների իրավունքի վերականգնմանը: Նախկին ԼՂԻՄ-ի քաղաքացիական կացության ակերը գրանցվել են Ադր.ԽՍՀ-ում: Ադրբեջանը պարտավոր է բացել արխիվները: Իսկ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, անկախ նրանից՝ լիազորությունների մեջ է, թե՝ ոչ, պետք է հանդես գա հայտարարությամբ եւ պարզաբանի իրավիճակը: Ականը պայթել է: Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել հետեւանքների չեզոքացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում