Լիբիայի ապստամբները հայտարարել են, որ իրենց հաջողվել է Սիրթի հարավարևելյան հատվածից մտնել Քադաֆիի ծննդավայր, որտեղ կատաղի մարտեր են սկսվել. հայտնում է BBC-ն` հղում անելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդի անդամների խոսքերին: Քադաֆիականները լուրջ դիմադրություն են ցույց տալիս: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ապստամբները 900 մեքենաներով մոտեցել են Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքին, որը Լիբիայում Քադաֆիի վերջին հենարաններից մեկն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուամար Քադաֆին դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և խնդրել միջոցներ ձեռնարկել՝ Սիրթ քաղաքը պաշտպանելու ուղղությամբ:







































