Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Արտահերթ ընտրության ճոխ նախապատրաստումը

Հայկական մամուլի վերջին օրերի ամենահաճախ հանդիպող թեմաներից է պետական գերատեսչությունների ամանորյա կորպորատիվների թեման: Խոսվում է եւ գրվում այն մասին, որ ճոխ խնջույք է պատվիրել Երեւանի քաղաքապետարանը, պատրաստվում են ճոխ կորպորատիվներ անցկացնել տարբեր նախարարություններ, պետական այլ գերատեսչություններ: Այդ ամենը անշուշտ ունի խնդրահարույց երկու կողմ: Նախ՝ պետական փողի ծախս: Պետական հաստատությունները ապրում են հարկատուների վճարած փողով: Մարդիկ հարկ են վճարում, որպեսզի պետական ինստիտուտները աշխատեն եւ լուծեն պետական խնդիրներ: Դրա համար այդ հաստատությունների ղեկավարներն ու տարբեր աստիճանի աշխատակիցները ստանում են երաշխավորված աշխատավարձ, ստանում են պարգեւավճար, ստանում են նաեւ տարբեր սոցիալական արտոնություններ, ապահովագրություն եւ այլն:

Ամանորյա կորպորատիվները պարզապես շքեղություն է, որը, եթե նրանք ուզում են թույլ տալ իրենց, թող անեն իրենց գրպանից: Հարկատուն ինչու՞ պետք է վճարի նրանց ամանորյա, կամ որեւէ այլ առիթով տոնական ժամանցի համար: Ավելին, իսկապես հանրային շահին, բյուջետային թափանցիկությանն ու հաշվետվողականությանը հավատարիմ որեւէ կառավարող մեծամասնություն թերեւս ընդհուպ օրենքի մակարդակով պետք է արգելի պետական փողով որեւէ կորպորատիվ անցկացնելու, կազմակերպելու իրավունքը: Մյուս հարցն այն է, որ ներկայիս ամանորյա կորպորատիվները մեղմ ասած անպատեհ են թվում Արցախի կորստի, ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանված, ծանր կենսապայմաններում եւ հոգեվիճակում գտնվող բռնի տեղահանվածներ ունենալու պարագայում: Անշուշտ, յուրաքանչյյուր անձ, անհատ, ընկերախումբ, բնականաբար ազատ է ինքնուրույն տնօրինել իր տոնական օրերը, բայց պետական մակարդակից հղվոող ազդակները ներկայիս իրավիճակում պետք է լինեն բոլորովին այլ որակի ու կարգի:

Սակայն, դրա փոխարեն ակնառու է, որ գալիս է ճոխ ժամանցի ազդակ: Այստեղ սակայն, տողատակում թերեւս այլ «ազդակ» է, միանգամայն ռացիոնալ քաղաքական: Եվ հարցը այն չէ, որ ցանկացած իշխանություն կարող է առաջնորդվել «հաց կամ տեսարաններ» հայտնի սկզբունքով: Տվյալ պարագայում կա շատ կոնկրետ քաղաքական օրակարգ, որի շրջանակում, ինչպես բազմիցս նշել եմ, ակնհայտորեն գտնվում է արտահերթ խորհրդարանական ընտրության սցեննարային տարբերակը: Եթե իրադարձությունների զարգացումը բերի դրա կիրառման անխուսափելի անհրաժեշտության, ապա բնական է, որ ընտրական գործընթացի «առաջնագծում» կանգնող ռեսուրսներից մեկը լինելու է վարչական ռեսուրսը: Ըստ այդմ, այն պետք է լինի առավելագույնս մոտիվացված:

Պետական հաստատությունների ամանորյա ճոխ կորպորատիվները ունեն հենց այդ նպատակը՝ առավելագույնս ավելացնել վարչական ռեսուրսի մոտիվացվածությունը: Իհարկե, այդ կորպորատիվներին մի քանի հարյուր հազար բյուջետային բոլոր աշխատակիցները չէ, որ մասնակցում են, սակայն գոյություն ունի հիերարխիկ կազմակերպական սկզբունքը՝ վերից վար, եւ ինչպես հայտնի ֆիլմի հայտնի հերոսուին էր ասում՝ մի քանի հազար մարդու դյուրին ղեկավարելու համար, պետք է կարողանաս ղեկավարել վերեւի օղակներում գտնվող մի քանիսին: Սա կառավարման տրամաբանական սկզբունք է, որ քաղաքական նկատառումով կիրառվում է ամանորյա կորպորատիվների տեսքով՝ հարկատուների հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում