Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Խայտառակության հետագիծը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը», լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 28-ին հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Արցախի հանրապետության «լուծարման» հարցին, կապված Շահրամանյանի հայտնի «հրամանագրի հետ: Խայտառակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի ակնարկը բավականին բազմիմաստ է, եւ առնվազն առաջացնում է հարց՝ Սարգսյանը ավելի շատ մտածում է այն մասին, որ Շահրամանյանն ինքն իրե՞ն չի խայտառակի, թե՞ մարդկանց, որոնք շնորհավորում էին նրան Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ակնկալում ծայրահեղ բարդ խնդիրների լուծում:

Սերժ Սարգսյանն ինքն էլ այդ շնորհավորողների շարքում էր, թեեւ իհարկե հասկանալի է, որ այդ շնորհավորանքները տոնական չէին: Բայց, բոլոր դեպքերում, դրանք կային, հետեւաբար Շահրամանյանի «հրամանագիրը» ըստ էության խայտառակում է նաեւ այդ շնորհավորանքների հեղինակներին: Անշուշտ ոչ բոլորին, այլ նրանց, ովքեր ունեն քաղաքական տրամաչափ եւ առավել եւս կարգավիճակային տրամաչափ, ինչպես օրինակ Հայաստանի նախկին նախագահի կարգավիճակը:

Սերժ Սարգսյանն օրինակ իրազե՞կ էր, թե ինչ վիճակ է Արցախի շուրջ եւ պատկերացնու՞մ էր՝ ինչ կարող է անել Շահրամանյանն այդ պարագայում, կամ ավելի շուտ՝ պատկերացնու՞մ էր, որ Շահրամանյանը ոչինչ էլ չի կարող անել եւ պարզապես գնում է «կառափնարան»՝ Արցախի հայության հետ միասին: Շահրամանյանը դարձավ «ընդունելի» բոլոր համար, որովհետեւ նրա «ստորագրության» վրա էր մնալու հայ ժողովրդի եւ հայկական պետականության ողբերգական ու նաեւ ամոթալի էջերից մեկի պատասխանատվությունը:

Այդ իմաստով, եթե դիտարկենք իրավիճակը, ապա՝ անկախ, թե ինչ կանի Շահրամանյանը, խայտառակությունը բացարձակապես նրանը չէ, այլ Հայաստանի բոլոր ժամանակների եւ ներկայումս կառավարող քաղաքական, տնտեսական ու ռազմական «էլիտաներինը», որոնք իրենց հաջորդական տարբեր տրամաչափի ու խորության սխալներով, հասցրին իրավիճակը ողբերգական կետին: Սա իհարկե չի նշանակում, որ չպետք է լուծվի Շահրամանյանի «ստորագրության» հարցն ու պահպանվի Արցախի իրավունքը: Այլ խնդիր է՝ այդ հարցու՞մ էլ Շահրամանյանը մենակ է, թե՞ ոչ: Ի դեպ, դեկտեմբերի 28-ին տեղեկություն է տարածվել, որ Երեւանի պարեկները կանգնեցրել են Շահրամանյանի մեքենան եւ զգուշացրել, որ երթեւեկի առանց շարասյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում