Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Բռնություն՝ «Ընդդեմ բռնությունների» կոմիտեի անունից

Բաքվի ԶԼՄ-երը հաղորդում են, որ ադրբեջանական «Ընդդեմ բռնությունների» կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, փոխնախագահ Էլչին Շիրինովը եւ իրավաբանական բաժնի պետ Ռովշան Մամեդովը այցելել են Պետական անվտանգության ծառայության Քննչական գլխավոր վարչությունում պահվող՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին:

Ըստ հաղորդագրության, որ մամուլը տարածել է «Ընդդեմ բռնությունների» կոմիտեի փոխնախագահ Շիրինովի անունից, պահվող անձինք չեն դժգոհել պայմաններից, հայտնել են, որ իրենց նկատմամբ խտրականություն չի դրսեւորվում, օգտվում են զբոսանքի, էլեկտրոնային գրադարանից եւ մարզադահլիճի իրավունքից, շաբաթը մեկ հեռախոսային կապ են հաստատում ընտանիքների հետ, ունեն հարազատների միջնորդությամբ նշանակված դատապաշտպաններ:

Սա ընդունված-ստանդարտ տեքստ է, որ տարածում է նաեւ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին այցելող՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Իսկ շարունակությունն արդեն բացահայտ բռնություն է, ընդ որում՝ թիրախային: Շիրինովը լրագրողներին ասել է, որ առանձնազրույցի ժամանակ Արայիկ Հարությունյանն իրեն «համարել է Ադրբեջանի քաղաքացի, ով թեեւ ադրբեջաներեն մոտ հազար բառ գիտի, բայց խոսել չի կարող, քանի որ սովորել է հայկական դպրոցում»:

Կայացե՞լ է նման խոսակցություն, թե Շիրինովը մոգոնել է՝ Բաքվում, բնականաբար, ոչ ոքի հետաքրքիր չէ: Նրան հանձնարարվել է առանձնացնել Արայիկ Հարությունյանին եւ «հրապարակայնացնել նրա հետ առանձնազրույցի մանրմասները»՝ ֆորմալ առումով իրավապաշտպան կոչվող կառույցի ներկայացուցիչն Իլհամ Ալիեւի հանդեպ պարտքը կատարել է, ինչի համար էլ, ըստ էության, արտոնվել է տեսակցությունը: Կամ, բացառված չէ, ոչ մի հանդիպում էլ չի եղել, հաղորդագրությունը եւ Շիրինովի անունից տարածված «մանրամասնությունները» կազմվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում:

Կարեւորն այն է, որ «Ընդդեմ բռնությունների» ադրբեջանական կոմիտեն դարձել է ապօրինի կալանավորված Արայիկ Հարությունյանի դեմ քաղաքական եւ բարոյական բռնության գործիք: Իրավապաշտպանության առաջին սկզբունքը մարդու եւ նրա արժանապատվության նկատմամբ անվերապահ հարգանքն է, նաեւ՝ նրա հետ անհատական շփումների մասին տեղեկատվության գաղտնիության պահպանումը: Այս դեպքում կոպտորեն խախտվել է թե մեկը, թե՝ մյուսը, որովհետեւ տեղեկատվությունից հասկացվում է, որ եթե առնձնազրույցը նույնիսկ կայացել է, ապա Ադրբեջանի քաղաքացի լինել-չլինելու հարցադրումն արվել է Շիրինովի կողմից:

Սա պահվող անձի արժանապատվության կոպտագույն ոտնահարում է, իսկ «մանրամասնությունների» հրապարակայնացումը՝ բարոյական կտտանք, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները տեղեկատվական սադրանքի սպառնալիքով ձգտում են Արայիկ Հարությունյանից իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորղել կամ պարտադրել, որ նա ստորագրի նախապես քննիչների կողմից հերյուրված հարցաքննության արձանագրության տակ:

Արտառոց է, որ այս տեղեկատվությունն արդեն մեկ օր է՝ ամենատարբեր կայքերում «կախված է» գրեթե որպես հովանավորվող գովազդ, բայց Արցախի իշխանություններից, քաղաքական ուժերից, ՄԻՊ-ից եւ ՀԿ-երից ոչ մի արձագանք չկա: Ըստ երեւույթին, խնդրով պետք է զբաղվի Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Այս իրողությունը միջազգայնացման կարիք ունի: Ադրբեջանը նախապատրաստվում է ցուցադրական «դատավարության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում