Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը փորձում էր գրոհել Հալեպ քաղաքից արևմուտք գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Ինչպես հաղորդել է Al Watan թերթը, անօդաչու թռչող սարքն արձակել են «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալները։
Դեկտեմբերի 24-ին սիրիական հակաօդային պաշտպանությունը կանխել է յոթ անօդաչու թռչող սարքերի հարձակումը Հալեպի և Համայի շրջակայքի երկնքում։ Ըստ հրատարակության տեղեկատվության՝ անօդաչու թռչող սարքերից ոչ մեկին չի հաջողվել խոցել ցամաքային թիրախները։








































