Այսօր առավոտյան, Գյումրիի մի շարք ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված խումբն այցելություն է կատարել «Թռչկանի» ջրվեժի տարածք:
Բնապահպանական դեսանտային խմբի անդամների պատմելով` իրենց այցելության ժամանակ ջրվեժի տարածքում ոչ ոք չի եղել, ինչպես նաև որևէ շինարարական աշխատանքներ չէին կատարվում:
Այդ տարածքում շինարարական տեխնիկա նույնպես չի եղել, սակայն ջրվեժի մոտակա տարածքում առկա էին հողաճանապարհային թարմ հետքեր, ինչը վկայում է, որ դեպի ջրվեժ փորձ է արվել ճանապարհ բացել` հավանաբար շինարարական տեխնիկա տեղափոխելու նպատակով:
Լուսանկարը` տեսանյութից








































