Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով

Կառավարող ուժը բերում է վտանգավոր խոսույթ

Ինչի՞ մասին էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը: Դատելով հարցազրույցի բովանդակությունից, հարցազրույցը առկա քաղաքական իրողությունների համար պատասխանատվությունը տարածելու, Հայաստանի պետականնության ամբողջ ընթացքի վրա սփռելու մասին էր: Գործնականում այն, ինչ Հայաստանի վարչապետն ու կառավարող մեծամասնությունն անում է 2020 թվականի պատերազմի դադարից ի վեր, արդեն գրեթե երեք տարի, հանրությանը հավաստիացնելով, որ ամեն ինչ կորսվել է ոչ թե պատերազմի հետեւանքով, այլ դրանից դեռ շատ առաջ՝ այսպես ասած բանակցային գործընթացում:

Այսօր սակայն, շրջանառության մեջ է դրվում մեկ այլ «շերտ»: Խոսքն այն մասին է, որ Երեւանը պաշտոնապես հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի գոյությունը եղել է Հայաստանի հաշվին: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի վրա ռեսուրս ծախսելու փոխարեն, ռեսուրս է ծախսվել Լեռնային Ղարաբաղի վրա եւ դա եղել է անիմաստ, քանի որ չկար Լեռնային Ղարաբաղ պահելու հնարավորություն: Անձը, որ իր վարչապետությունից ավելի քան մեկ տարի անց՝ իր իսկ խոսքով հանգամանալից ծանոթացած լինելով արցախյան թեմատիկային եւ կարգավորման գործընթացին, Ստեփանակերտի հրապարակում հայտարարում էր «Արցախը Հայաստան է եւ վերջ», այսօր հայտարարում է, թե չկար Արցախի հանրապետություն պահելու որեւէ հնարավորություն եւ Հայաստանը անիմաստ ռեսուրս է վատնել այդ խնդիրը լուծելու վրա:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը իրեն էլ «մեղադրում» է դրա համար, այլ ոչ միայն նախկիններին, սակայն ընդհանուր խոսույթի տրամաբանության համատեքստում «ծանրության կենտրոնը» բնականաբար ընկնում է մինչեւ 2018-ը եղած շրջանի վրա: Արցախի համար «անիմաստ ռեսուրսի» մասին խոսույթը գործնականում այլ բան չէ, քան ոչ միայն քաղաքական, այլ ընդհուպ ենթագիտակցական մակարդակում Արցախից հրաժարման փուլ: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի այսպես ասած երրորդ հանրապետությունը կառուցվել է արցախյան շարժման եւ պատերազմի արդյունքի հիմքով, ու դա եղել է ծանրակշիռ ոչ միայն ռազմա-քաղաքական, այլեւ հոգեբանական, ենթագիտակցական իրողություն, պետական ինքնության իրողություն: Այո, հետագա ընթացքում՝ երբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության ու բիզնեսի հանցավոր սերտաճում, ձեւավորվել է կոռուպցիոն ինստիտուցիոնալացված համակարգ, այդ հարցերը դարձել են տվյալ համակարգերը սպասարկող ռազմա-հայրենասիրական պաթոսի առարկա:

Սակայն, այդ ծայրահեղությունը ամենեւին չի կարող արդարացնել այն վտանգավոր ծայրահեղությանը, որ ներկայիս փուլում հանրային խոսույթ է բերում ներկայիս իշխանությունը՝ ելնելով սեփական քաղաքական նպատակներից ու նկատառումներից: Դա այլ բան չէ, քան հայկական պետականության ճարտարապետական ամբողջ կառուցվածքի ապամոնտաժում: Կրկնեմ բազմիցս արտահայտած տեսակետս. կարող է լինել հասկանալի, որ բարդ միջազգային, նաեւ ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակում, ուժերի բալանսի մեղմ ասած անբարենպաստ ռեժիմում Հայաստանը պաշտոնական մակարդակում իրեն թույլ չի տա անել համարձակ եւ հավակնոտ հայտարարություններ, նպատակահարմար գտնելով դիվանագիտական մեղմասացության մարտավարությունը: Բայց, որեւէ կերպ չի կարող լինել հասկանալի, երբ Հայաստանը պետական մակարդակով զբաղվում է անցնող երեք տասնամյակի պետականության հոգեբանական ու ենթագիտակցական ապամոնտաժման տանող հռետորաբանության, ու դա այն դեպքում, երբ քաղաքական իմաստով էլ դրա բավականին հստակ պահանջներն է դնում Ադրբեջանը՝ այն էլ խաղաղության պայմանագիր ասվածի քննարկման համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում