Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ԽՍՀՄ, Մինսկի համանախագահություն, ո՞րը կամ ի՞նչն է հաջորդը

Ադրբեջանի արտգործնախարարը Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանին ասում է, որ Ադրբեջանը խաղաղության շահագրգիռ կողմ է: Բայրամովը երեւի թե անկեղծ է, բայց ոչ ամբողջությամբ: Բաքուն խաղաղությամբ շահագրգիռ է, եթե այդ խաղաղությունը իր բովանդակությամբ հավասարազոր է Հայաստանի ամբողջական կապիտուլյացիային:

Այսինքն, Ադրբեջանը համաձայն է խաղաղության, եթե դրանով հասնում է բոլոր այն նպատակներին, որոնք կհետապնդեր ռազմական ճանապարհով: Հակառակ պարագայում, Ադրբեջանին խաղաղությամբ շահագրգիռ կողմ ընկալելը կլիներ մեծագույն մոլորություն կամ քաղաքական անմեղսունակություն: Հազիվ թե Միացյալ Նահանգների դեսպանը կամ նահանգները ունենան այդպիսի հատկանիշ՝ լինեն քաղաքականապես անմեղսունակ եւ հավատան Ադրբեջանի խաղաղասիրությանը: Սակայն հարցն անշուշտ Ադրբեջանը չէ: Բուն հարցն այն է, որ Կովկասի խաղաղությունը կախված չէ Հայաստանի կամ Ադրբեջանի ցանկությունից կամ շահագրգռությունից միայն, եթե անգամ տեսականում դիտարկենք, որ այդ ցանկությունը լիարժեք առկա է նաեւ Ադրբեջանում եւ բիր բովանդակությամբ ոչ թե ամենակեր է, այլ հավասարակշռված:

Կովկասի խաղաղության ամրագրումն ու իրացումը կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, մասնավորապես Կովկասի հարցում ուժային խոշոր կենտրոնների հարաբերության ճշգրտումից եւ դրա հիման վրա որեւէ մեխանիզմի ձեւավորումից: Մոտ 7 տասնամյակ այդ մեխանիզմը եղել է ԽՍՀՄ-ը: Մոտ երեք տասնամյակ այդ մեխանիզմը Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ո՞րը, կամ ինչպիսի՞նն է լինելու նոր մեխանիզմը: Այդ հարցը բաց է, հետեւաբար բաց է խաղաղության հարցը: Դա է իրողությունը, դուր գա որեւէ մեկին, թե ոչ:

Առայժմ չի նշմարվում, թե ինչ մեխանիզմ կարող է ձեւավորվել Կովկասի անվտանգության համակարգի կառավարման համար: Ավելին, պարզ չէ, թե արդյո՞ք կլինի զուտ կովկասյան մեխանիզմ, թե՞ այն կենթադրի առավել ընդգրկուն կառուցվածք, որը կներառի թե Սեւ ծովի եւ Կասպիցի ավազանները, թե նաեւ մերձավորարեւելյան ռեգիոնը: Բացառելի չէ եւ այն, որ խոսք գնա ընդհանրապես եվրասիական ճարտարապետության մասին, որն ընդհուպ կարող է աղերս ունենալ արեւելաեվրոպական գոտու հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում