Հակամարտությունից ի վեր Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 300 բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել Եգիպտոսի Էլ-Արիշ քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Սինայի թերակղզու հյուսիսում։
Այս մասին հայտարարել է Հյուսիսային Սինայ նահանգի եգիպտական «Կարմիր մահիկի» ընկերության ղեկավար Խալեդ Զայեդը։