Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Տղաները վերադարձան, բայց Բաքուն դեռ շարունակում է ահաբեկությունը

Նիկոլ Փաշինյանը տեղեկություն է հրապարակել, որ Ադրբեջանում պահվող 32 գերիները Հայաստանում են, կանցնեն բժշկական հետազոտություն, իսկ հետո կմիանան իրենց հարազատներին: Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցնները գրել էին, որ դեկտեմբերի 13-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի կունենա այն փոխանակումը, որի մասին արձանագրված էր Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտնի հայտարարության տեքստում: Ինչպես հայտնի է, 32 գերիների վերադարձի դիմաց Հայաստանը հանձնում է ադրբեջաննցի երկու դատապարտյալների, որոնք ամիսներ առաջ անցել էին Հայաստանի տարածք եւ հայտնաբերվել էին Սյունիքի բնակավայրերում, ննրանց հայտնաբերել էին բնակիչները: Մինչ այդ, նրանցից մեկը սպանել էր Կապանի կոմբինատի պահնորդներից մեկին, ինչի համար օրեր առաջ դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Փաստացի, երկու հանցագործին Հայաստանը վերադարձնում է 32 գերիների դիմաց: Այյս հանգամանքը անշուշտ արժանանում է իրավա-քաղաքական տարբեր գնահատականների, թեեւ միարժեք է այն, որ կարեւոր ու ողջունելի քայլ է 32 մեր հայրենակիցների վերադարձը գերությունից: Միաժամանակ հարկ է նկատել, որ Ադրբեջանում շարունակում են պահվել առնվազն հաստատված մոտ երկու տասնյակ գերիներ, եւ դրանից բացի նաեւ Արցախի հանրապետության նախկին ռազմա-քաղաքական ղեկավարությունը: Այդ իմաստով, Ադրբեջանը շարունակում է գերիների եւ պատանդների, պահվող անձանց հարցը դիտարկել քաղաքական շանտաժի գործիք: Եվ, եթե օրինակ այս պարագայում Հայաստանում էին նաեւ ՀՀ տարածք ներթափանցած եւ հանցագործություն կատարած երկու ադրբեջանցիներ, ապա այսօր արդեն Հայաստանի տարածքում փաստորեն չկա որեւէ ձերբակալված ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում շարունակում են պատանդառված մնալ մեր հայրենակիցններ: Ավելորդ է խոսել այն մասին, որ նրանց վերադարձը ապահովելը շարունակում է լինել Հայաստանի հանրապետության գերկարեւոր խնդիր:

Միաժամանակ, այդ խնդրի հանդեպ նաեւ պարտավորություն ունեն բոլոր նրանք, ովքեր ողջունում են Հարավային Կովկասում խաղաղության միտված որեւէ գործընթաց եւ հայտնում դրան օժանդակելու պատասխանատվություն: Այստեղ կա ոչ միայն պարզապես միջազգային մարդասիրական իրավունքի եւ ընդհանրապես մարդասիրության խնդիր, այլ նաեւ քաղաքական պարզ հանգամանք՝ չի կարող լինել խաղաղության շուրջ բանակցություն եւ դրա հավասարակշռված բովանդակության հեռանկար, եթե այդ բանակցությունը վարող կամ մասնակից կողմերից մեկը գործում է պատանդառությամբ: Դա ունի բոլորովին այլ միջազգային նկարագիր եւ բնորոշում՝ ահաբեկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում