Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բազմամարդ Հայաստան-սփիւռք համաժողովները գործնական յառաջընթացի չյանգեցան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Միչիգանի Դերբորնի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Արա Սանճյանն է:

-Պարոն Սանճյան, տարիներ շարունակ Հայաստան-Սփյուռք համաժողովներ են կազմակերպվում։ Մեծ հաշվով ի՞նչ են շահում Հայաստանը և Սփյուռքը այդ համաժողովներից։

-Վերջին տարիներին կազմակերպված Հայաստան-Սփյուռք համաժողովները կարելի է բաժանել երկու հանգրվանի։ Առաջինը երեք համընդհանուր հավաքներն էին, որոնք 1999 թվականից հետո, նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արտգործնախարար Վարդան Օսկանյանի իշխանության եղած շրջանում տեղի ունեցան։ Թվում է, թե նույն տարողության բազմամարդ հավաքներ այլևս չպիտի կազմակերպեն, որովհետև պարզ դարձավ, որ բացի իրենց խորհրդանշական իմաստից, անոնք որևէ գործնական յառաջընթացի չյանգեցան։

2008 թուականին Սփիւռքի նախարարութեան ստեղծումէն ետք, շեշտը կարծես թէ կը դրուի աւելի մասնագիտական բնոյթի հաւաքներու վրայ։ Վերջին երեք տարիներուն կազմակերպուեցան ճարտարապետներու, իրաւաբաններու, կերպարուեստի գործիչներու, ֆինանսիստներու և բանկիրներու, ինչպէս նաև առևտրա-արդիւնաբերական պալատներու և գործարարներու միութիւններու համահայկական հաւաքներ։ Սփիւռքի նախարարութեան հովանաւորութեան ներքոյ կայացաւ նաև լրագրողներու համահայկական հինգերորդ համաժողովը։ Կը հաղորդուի, որ նոյնանման հաւաքներ կը նախապատրաստուին սրտաբաններու, գիւղատնտեսութեան մարզի աշխատողներու և խոհարարներու համար։ Թերևս կանուխ է այս նոր մօտեցման արդիւնաւէտութեան վերջնական գնահատական տալ։ Այսուհանդերձ, կը կարծեմ, որ մասնագիտական բնոյթ կրող այս հաւաքներուն նկատմամբ Սփիւռքի մէջ յարգանքը կ’աւելնայ, եթէ այս համաժողովներու ընթացքին ստեղծուած ճարտարապետներու և իրաւաբաններու համահայկական ընկերակցութիւններն ու «Հայկական առևտրային ցանցի» խորհուրդը ստէպ հանդէս գան իրենց գործունէութեան մասին հրապարակային զեկոյցներով։ Այլապէս, այս մասնագիտական համաժողովներն ալ ժողովուրդի աչքին առաջին հանգրուանի Հայաստան-Սփիւռք համաժողովներու ճակատագրին կրնան արժանանալ։

-Ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակում, ո՞ր հարթության վրա պետք է լինեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ինչպիսի՞ն են Ձեր ընկալումները այս հարաբերությունների վերաբերյալ։

-Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները հայկական իրականութեան անբաժանելի մէկ մասնիկը դարձան այն օրուընէ սկսեալ, երբ Առաջին Համաշխարհային Պատերազմի վաղորդայնին հնարաւոր չեղաւ իրագործել Միացեալ Հայաստանի ու հայահաւաքի իտէալները։ Անկէ ի վեր՝ արդէն 90 տարի, Երևանի մէջ նստած որևէ կառավարութիւն և Սփիւռքի մէջ գործող որևէ ազդեցիկ կազմակերպութիւն չէ կրցած խուսափիլ այս յարաբերութիւններուն նկատմամբ դիրքորոշում ճշդելու պարտաւորութենէն, կամ անոնց մէջ ընդգրկուելէ, որովհետև հայ ժողովուրդի պատմութեան ընթացքին Հայաստանի և արտասահմանի մէջ բնակող հայերուն միջև ստեղծուած հոգեկան ու գաղափարախօսական կապերը խոր նստուածք ունին և կը շարւնակեն ուղղութիւն տալ մեր քաղաքական ու մշակութային համոզումներուն և անոնցմէ բխող մեր գործունէութեան տարբեր ոլորտներուն։

Բայց հայ իրականութիւնը խայտաբղէտ է և՛ Հայաստանի և՛ Սփիւռքի մէջ։ Ուստի, պէտք է հաշտուինք այն իրողութեան հետ, որ անտրամաբանական է ակնկալել թէ ի սփիւռս աշխարհի ապրող բոլոր հայերը երբևիցէ միասնական ընկալում պիտի կարողանան որդեգրել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու նեղ բնորոշման կամ անոնց առաջնահերթութիւններու սանդղակին շուրջ։ Նոյնպէս անարդիւնաւէտ պիտի ըլլայ այդպիսի օրակարգ մը ի վերուստ պարտադրելը՝ Երևանի կառավարութեան կամ որևէ այլ կազմակերպութեան կողմէ՝ յատկապէս երբ հայկական պետութիւնը իր ժողովուրդին ու միջազգային հանրութեան առջև ստանձնած է ժողովրդավարական ըլլալու պարտաւորութիւն։ Ներկայ հանգրուանին, Հայաստանի պետական կառոյցները պէտք է ապահովեն այն անհրաժեշտ պայմանները որոնցմով հնարաւոր ըլլայ Հայաստանի և Սփիւռքի տարբեր կառոյցներու միջև ուղղակի և բազմակողմանի կապերու հաստատումն ու բարգաւաճումը։ Առաւելագոյնը, անոնք պէտք է հանդէս գան այս յարաբերութիւնները համադրողի ու ներշնչողի կամ խրախուսողի դերով։

-Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք փոխներգործությունները, փոխազդեցությունները Հայաստանի և Սփյուռքի միջև։

-Հայաստանի և Սփիւռքի միջև փոխներգործութիւնն ու փոխազդեցութիւնները արդէն իսկ 90 տարուան անցեալ ունեցող անուրանալի իրողութիւն են։ Կը մնայ զանոնք կարգաւորել այնպէս, որ անոնք դառնան փոխշահաւէտ և նպաստեն այս յարաբերութիւններու ցանցին մէջ ընդգրկուած իւրաքանչիւր անհատի կամ հաւաքականութեան նպատակներու իրականացման։

-Սփյուռքի նախարարության գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում։

-Սփիւռքի նախարարութեան ստեղծումը եկաւ լեցնելու այն բացը, որ գոյացած էր խորհրդային վերջին տասնամեակներուն գործած Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի կազմալուծուելէն ետք։ Ի հարկէ, ինքնիշխան Հայաստանն այսօր կաշկանդուած չէ խորհրդային ֆեդերալ ու կեդրոնաձիգ կառոյցի պարտադրած սահմանափակումներով։ Ըստ այնմ, Սփիւռքի նախարարութենէն ժողովուրդին ակնկալիքներն այսօր աւելի շատ են քան 1960-80-ական թուականներուն։

Այսուհանդերձ, քաղաքականութեան մէջ իմ ունեցած ակնկալիքներովս ես առաւելապաշտ չեմ, և այդ մեկնակէտէն դատելով ընդհանուր առմամբ բաւարարուած եմ Սփիւռքի նախարարութեան եռամեայ գործունէութեամբ։ Սփիւռքի նախարարութիւնը հայ իրականութեան ծնունդն է և անտրամաբանական է նորաստեղծ կառոյցէ մի սպասել թէ ան յանկարծ երկնակամարին վրայ պիտի յայտնուի կախարդական ցպիկով ու կարճ ժամանակի ընթացքին լուծում տայ այնպիսի հարցերու, որոնց պատասխանը սփիւռքահայերը չեն կրցած գտնել ամբողջ 90 տարի։ Միաժամանակ, Սփիւռքի նախարարութիւնը միայն մէկն է Հայաստանի մէջ գործող աւելի քան երկու տասնեակ նախարարութիւններէն և իրաւունք չունինք զանիկա այլ չափորոշիչներով գնահատելու։ Սփիւռքի նախարարուհիին բազմաթիւ այցելութիւնները արտասահմանի հայագաղութներ, նոյնիսկ՝ լաւագոյն պարագային, Հայաստանով մօտէն հետաքրքրուող սփիւռքահայուն մօտ միայն մասա՛մբ կրնան հակակշռել Հայաստանի դիմագրաւած ներքին դժուարութիւններուն (տնտեսական մենաշնորհներ, պետական պաշտօններու ուղղակի թէ անուղղակի առուվաճառք, դատական իշխանութեան փտածութիւն ու կախեալ վիճակ, բանակէն ներս օր աւուր կրկնուող իբրև թէ ինքնասպանութիւններ, ևն.) թողած ոչ-հաճելի տպաւորութիւնը։

Իմ անձնական կապս Սփիւռքի նախարարութեան հետ եղած է աշխատանքիս բերումով և սահմանափակուած է հրատարակութիւններու և նամակներու փոխանակութեամբ։ Հայաստանի այլ պետական կառոյցներու հետ վերջին տարիներուն նման յարաբերութիւններու փորձ չունիմ և չեմ կրնար համեմատել։ Բայց Սփիւռքի նախարարութիւնը համեմատելով Հայաստանի գիտական հիմնարկներուն հետ, վերջին երկու տարուան փորձառութիւնս զիս կը մղէ ըսելու թէ Սփիւռքի նախարարութեան աշխատելաոճը աւելի պրոֆեսիոնալ ու գործնական է։ Ըստ այնմ, զուտ քաղաքավարական ու պրոֆեսիոնալ առումով ինծի և ինծի նմաններուն համար աւելի պարտաւորեցուցիչ է։

-Նախարարության ստեղծումից հետո փոփոխություններ եղե՞լ են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Եթե այո, նշեք խնդրում եմ, եթե ոչ` ապա ինչու։

-Արմատական փոփոխութիւններ, ի հարկէ, չեղան։ Ո՛չ ալ կ’ակնկալէի, որ ըլլային։ Չեմ կրնար ըսել, թէ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները որևէ ձևով վատթարացան Սփիւռքի նախարարութեան ստեղծումէն ետք։ Իսկ եթէ եղան բարելաւումներ որոշակի նեղ բնագաւառներու մէջ, դժբախտաբար նախարարութիւնն ու անկախ մամուլը լաւ չմեկնաբանեցին դէպի առաջ այդ փոքր քայլերուն երկարաժամկէտ նշանակութիւնը։ Չեմ գիտեր, թէ նախարարութիւնն ունի բաւարար մարդուժ ու նիւթական միջոցներ լիարժէք իրագործելու իր յայտարարած բոլոր ծրագիրները։ Առաջին մի քանի տարուան համար թերևս աւելի օգտակար պիտի ըլլար, եթէ նախ ճշդուէր Սփիւռքի նախարարութեան իրաւասութիւններու իսկական շրջանակը, որպէսզի կրկնութիւններ չըլլան արտաքին գործերու, կրթութեան և այլ նախարարութիւններու դէպի Սփիւռք ուղղուած գործունէութեան հետ, յետոյ՝ ընտրուէին մի քանի ծրագիրներ, որոնց յաջող իրագործումէն ետք համընդհանուր խանդավառութիւն յառաջանար Սփիւռքի նախարարութեան իրաւասութեան և աշխատանքներու շրջանակը հետզհետէ լայնցնելու ուղղութեամբ։ Շատ կարևոր է նաև, որ այս նախարարութիւնն ստանձնած առաջին նախարարը լուրջ աշխատանք տանի ստեղծելու համար ներքին ուժեղ կառոյց, որ շարունակէ նոյն արդիւնաւէտութեամբ գործել, նոյնիսկ եթէ նախագահի կամ կառավարութեան փոփոխութեան հետևանքով նշանակուի նոր նախարար։ Թէ ինչքանո՛վ ներկայ նախարարուհին կը յաջողի այս ուղղութեամբ, ինծի նման հեռուէն հետևողներուն համար յայտնի պիտի դառնայ միայն ապագային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում