Sunday, 07 06 2026
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը

Խնդիրների լուծման բանալին Երևանում է

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կազմակերպվել էր «Ռուս-հայկական հարաբերությունների ներկան և ապագան. Հայաստանի անկախության 20-ամյակին ընդառաջ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ:

ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանն իր ելույթում հիշեց քսան տարի առաջ Հայաստանի հասարակության կողմից ընդունված հանրաքվեն, նկատեց, որ եղել են ձեռքբերումներ, իսկ դեռևս գոյություն ունեցող բացերը կիրագործվեն առաջիկա տարիներին, քանի որ քսան տարին երիտասարդ անկախության շրջան է: Ա.Սաֆարյանը նշեց, որ գոհ է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից և հույս հայտնեց, որ համագործակցությունը նույն կերպ կշարունակվի:

Աշխատանքի եւ սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ռեկտոր Եվգենի Կոժոկինը նշեց, որ հայերն այն ժողովուրդն են, որոնք իրենց պետականության համար պայքարել են, և այդ անկախությունը հենց այնպես` արհեստականորեն չեն ձեռք բերել, և հայ ժողովրդի ջանքերի մասին միայն հոբելյանական տոներին չպետք է հիշել և ամրագրել:

ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ անկախ Հայաստանին հաջողվել է այս քսան տարիների ընթացքում հարաբերություններ հաստատել տարբեր երկրների հետ: Նա մատնանշեց ՌԴ նախագահի` անցյալ տարի կատարած պետական այցը Հայաստան, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հետ և ԱՊՀ-ի շրջանակներում բարձր մակարդակի համագործակցությունը նա համարեց ձեռքբերում:

ՌԴ Պետդումայի` ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը ևս մատնանշեց այն կազմակերպությունները, որոնց և՛ Ռուսաստանը և՛ Հայաստանը անդամակցում են Խորհրդային Միության փլուզումից հետո` ռազմական, քաղաքական, տնտեսական բնագավառներում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Զատուլինը մատնանշեց կարգավորման ուղղությամբ ՌԴ նախագահի ջանքերը, հայկական կողմի հետ ՌԴ ղեկավարության հանդիպումները. «Բանակցություններն ավելի լավ է, քան առճակտումը»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այս վերջին քսան տարիների ընթացքում մենք ստեղծել ենք մեր պետությունը, ճիշտ է` ունենք մեր պահանջները, որոնց դեռ պետք է ձգտենք հասնել ապագայում: Ի՞նչն է պատճառը հայ-ռուսական հարաբերությունների կայուն դինամիկայի` հարց ուղղեց քաղաքագետը` պատասխանելով որ թե՛ Հայաստանը ՌԴ-ի համար, թե՛ ՌԴ-ն Հայաստանի` այլընտրանք չունեցող երկրներ են, չէ՞ որ կան երկրներ, որոնք ևս ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ ունեն, համատեղ մշակութային, աշխարհաքաղաքական շահեր, բայց հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն:

ՌԴ ԱԳՆ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ Ստանիսլավ Չեռնյավսկին ճիշտ չհամարեց այն հայտարարությունները, թե խնդիրների լուծման բանալին գտնվում է Մոսկվայում: Նա նկատեց, որ խնդիրների լուծման բանալին Երևանում է, իսկ Մոսկվան, որպես գործընկեր-պետություն, կարող է աջակցել Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում