Եվրամիության քաղաքացիները տարեկան մոտ 90 միլիոն տոննա սննդամթերք են նետում աղբը: Այս մասին հաղորդել է գերմանական NTV հեռուստաալիքը` հղում անելով Եվրահանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունը: Համաձայն այդ հետազոտության՝ Եվրամիության ամեն մի քաղաքացի տարեկան միջինը 179 կգ սնունդ է լցնում աղբը, այդ թվում` մրգեր, բանջարեղեն, միս և այլ սննդամթերք:
Առողջապահության և սպառողների պաշտպանության եվրահանձնակատար Ջոն Դելին ասել է, որ այս հանգամանքը «ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման՝ խելագարության հասցնող օրինակ է»: Սննդի մոտ 42%-ը փչացնում են տնային տնտեսությունները, 39%-ը` հիմնարկ-ձեռնարկությունները և 14%-ը` խոշոր ընկերությունները: Մնացած 5%-ը աղբում է հայտնվում մանր խանութների «շնորհիվ»:
Հետազոտության հեղինակները նշում են, որ փչացվող սննդամթերքի այս մեծ ծավալը պայմանավորված է դրա ավելցուկային արտադրությամբ, սխալ պահելու և տնային տնտեսությունների՝ չափից դուրս շռայլ գնումների հանգամանքով: