Մեքսիկայի կենտրոնական Իդալգոյի նահանգում նոյեմբերի 28-ին առնվազն 5 մարդ է զոհվել հրավառության նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից։
Զոհերի թվում կա մեկ անչափահաս։ Եվս երկու մարդ վիրավորվել է։ Պայթյունի վայրից 10 կմ շառավղով տարածքը շրջափակված է, ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները:







































