Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

Սերժ Սարգսյանի հորդորը Ռոբերտ Քոչարյանի համակիրներին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Թիրախավորումներն ինձ համար սովորական երեւույթ են արդեն 30 տարուց ավելի, նախօրեին պատասխանելով լրագրողների հարցին հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ հարցը վերաբերել է իր հասցեին քննադատություններին, որ հնչում են ոչ միայն իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր շրջանակներից: Սարգսյանի պատասխանն ուշագրավ է հենց այդ առնչությամբ: «Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետեւ 1990-ականների կեսերին նրանց ձայնակցել են նաեւ տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել: Այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոյանությամբ:

Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին: Այս նույնը առանձին առանձնահատկություններով վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին», հայտարարում է Սերժ Սարգսյանը: Այստեղ ուշագրավն այն է, որ ընդդիմադիր շրջանակներից Սերժ Սարգսյանի հասցեին քննադատություններ առավել հաճախ եւ պարբերաբար հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանի համակիրները, որոնք քաղաքական դաշտում են տարբեր ձեւաչափերով: Նրանք բաց տեքստով են մեղադրում Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանին «իշխանության բերելու» համար: Հաշվի առնելով այդ հանգամանքը, փաստացի ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հենց Ռոբերտ Քոչարյանի համակիրներին է հորդորում իր հանդեպ մեղադրանքներով «ջուր չլցնել իշխանության ջրաղացին»:

Այլ կերպ ասած, եթե երկկրորդ նախագահի համակիրները երրորդ նախագահին մեղադրում են 2018 «պլանավորելու» համար, երրորդ նախագահն էլ երկրորդին ու նրա շրջապատին է ակնարկում, որ իրենք են այսօր պահում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նպաստում այդ իշխանության դիրքերի պահպանմանը: Ընդ որում, Սարգսյանը իր հորդորը նաեւ «հասցեագրում» է ՀՀԿ-ին թերեւս այն նկատառումով, որպեսզի որոշակիորեն «ծածկի» Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջանակի հանդեպ թիրախավորումը, ցույց տալով, որ նույնը հորդորում է նաեւ հենց իր շրջապատին՝ ՀՀԿ-ականներին: Գործնականում, երկու նախկին նախագահների այդ դիմակայությունը նոր չէ ոչ միայն հետպատերազմական շրջանի, ոչ միայն 2018-ից հետո ընկած ժամանակաշրջանի, այլ դրան նախորդող տարիների ժամանակահատվածում:

Դրան արել եմ բազմաթիվ անդրադարձեր, խնդիրն իհարկե դիտարկելով ամենեւին ոչ անձերի կտրվածքով: Այստեղ հարցը, խնդիրը, երեւույթը բոլորովին անձերի դաշտում չէ, այլ պարզապես ի դեմս նախկին նախագահների բարդ փոխհարաբերության՝ համակարգային երեւույթների, որոնք էական նշանակություն են ունեցել Հայաստանի պատմա-քաղաքական հետագծի համար առնվազն մոտ երկու տասնամյակ: 2018-ից հետո որոշակիորեն այլ «կարգավիճակում» եւ այլ տրամաբանությամբ, բայց համակարգային այդ երեւույթները շարունակվում են առ այսօր եւ իրենց ազդեցությունը թողնում Հայաստանի թե ներքին իրողությունների, թե նաեւ արտաքին հանգամանքների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում