«Առաջին լրատվական»-ի աղբյուրը տեղեկացնում է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետի երկարացման մասին քննիչի ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանի հանդեպ երկու ամիս առաջ որպես խափանման միջոց կալանավորում էր կիրառվել: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հանցագործություն կատարելու մեջ:









































