Մեծ Բրիտանիայի կառավարությունը Google ընկերությանը կարգելի տեղեկատվություն փնտրելու ժամանակ տրամադրել ոչ լեգալ կայքերի հասցեները: Այս մասին հայտնում է Guardian-ը:
Նման քայլով բրիտանական կառավարությունը ցանկանում է ավելի արդյունավետ պայքարել համացանցում ապօրինի գործունեություն ծավալողների դեմ: Մշակույթի նախարար Ջերեմի Հանտը նշել է. «Մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի խափանենք ապօրինի գործունեության ծավալումը համացանցում, ինչը զրկում է ստեղծագործությունների հեղինակներին արդար պարգևատրությունից»:
Նախարարը նաև նշել է, որ Google-ի որոնողական ֆունկցիան չափազանց տարածված է, և եթե ընկերությունը չտրամադրի համապատասխան տեղեկատվություն, ապա ապօրինի գործունեություն ծավալողների համար դա կլինի շատ ուժեղ և արդյունավետ հարված: